ԱՄՆ Սենատը կոչ է արել Կիևին զերծ մնալ ցուցարարներին ցրելուց
ԱՄՆ Սենատը բանաձև է ընդունել ուկրաինացի ժողովրդի աջակցության վերաբերյալ՝ կոչ անելով իշխանություններին զերծ մնալ ցուցարարների հանդեպ ուժ գործադրելուց, բերման ենթարկված ցուցարարներին էլ բաց թողնել։ Այս մասին իր Twitter–յան էջում գրել է Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Ջեֆֆրի Պայեթթը։ «РИА Новости»–ն, «Ուկրաինսկայա պրավդա»–ին հղումով, գրում է, որ փաստաթղթում մասնավորապես նշված է, որ ԱՄՆ–ը աջակցում է Ուկրաինայի ժողովրդին և ընդունում նրա սուվերեն իրավունքը՝ պաշտպանելու սեփական երկրի անկախ և ժողովրդավարական ապագան։ Միացյալ Նահանգները կոչ է արել ցուցարարներին, ընդդիմության անդամներին և քաղաքացիական հասարակությանը Ուկրաինայում ազգային համերաշխության երկխոսություն անցկացնել։ Իսկ խաղաղ ցուցարարների նկատմամբ հետագա ուժի կիրառման դեպքում ԱՄՆ նախագահը և Կոնգրեսը ստիպված կլինեն դիտարկել ու կիրառել նպատակաուղղված պատժամիջոցներ, այդ թվում՝ վիզաների և ակտիվների սառեցում այն անձանց նկատմամբ, ովքեր պատասխանատու կլինեն դրանում։