Վայոց ձորի մարզպետ. ««Սելիմի լեռնանցքն» այսուհետ կոչվում է «Վարդենյաց լեռնանցք»»
Հարգելի լրագրողներ, լրատվական գործակալությունների ղեկավարներ: Զբոսաշրջության ոլորտի հարգելի գործընկերներ: Սիրելի քաղաքացիներ: Տարբեր առիթներով մամուլում, էլեկտրոնային լրատվամիջոցներով, ճանապարհների վիճակին վերաբերող պաշտոնական հաղորդագրություններում, զբոսաշրջային գրքույկներում և տեղեկատվական նյութերում հաճախակի գործածվում է «Սելիմ» անվանումը, երբ խոսքը վերաբերում է ճանապարհային լեռնանցքին, քարավանատանը և այլն: Պատմաբանների հետ խորհրդակցելուց հետո պարզ է դարձել, որ Սելիմը ոչ թե տեղանուն է, այլ անձնանուն: Այդ օտար բարբարոսը մեր տարածաշրջանում հայտնի է եղել միայն իր չարագործություններով ու ավերածություններով: Նա արժանի չէ, որ մեր գեղատեսիլ վայրերն ու պատմական հուշարձանները կապենք իր անվան հետ: Ուզում եմ բոլորին տեղեկացնել, որ պաշտոնապես աշխարհագրական տեղանքներում կատարվել են համապատասխան փոփոխություններ, և «Սելիմի լեռնանցքն» այսուհետև կոչվում է «Վարդենյաց լեռնանցք», իսկ «Սելիմի քարավանատունը»` «Օրբելյանների քարավանատուն»: Խնդրում եմ այսուհետ գործածել պաշտոնական և հայեցի հասկացություններն աշխարհագրական և պատմական այդ վայրերը հիշատակելիս:
Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան էջից
Վայոց ձորի մարզպետ. ««Սելիմի լեռնանցքն» այսուհետ կոչվում է «Վարդենյաց լեռնանցք»»
Հարգելի լրագրողներ, լրատվական գործակալությունների ղեկավարներ:
Զբոսաշրջության ոլորտի հարգելի գործընկերներ:
Սիրելի քաղաքացիներ:
Տարբեր առիթներով մամուլում, էլեկտրոնային լրատվամիջոցներով, ճանապարհների վիճակին վերաբերող պաշտոնական հաղորդագրություններում, զբոսաշրջային գրքույկներում և տեղեկատվական նյութերում հաճախակի գործածվում է «Սելիմ» անվանումը, երբ խոսքը վերաբերում է ճանապարհային լեռնանցքին, քարավանատանը և այլն: Պատմաբանների հետ խորհրդակցելուց հետո պարզ է դարձել, որ Սելիմը ոչ թե տեղանուն է, այլ անձնանուն: Այդ օտար բարբարոսը մեր տարածաշրջանում հայտնի է եղել միայն իր չարագործություններով ու ավերածություններով: Նա արժանի չէ, որ մեր գեղատեսիլ վայրերն ու պատմական հուշարձանները կապենք իր անվան հետ: Ուզում եմ բոլորին տեղեկացնել, որ պաշտոնապես աշխարհագրական տեղանքներում կատարվել են համապատասխան փոփոխություններ, և «Սելիմի լեռնանցքն» այսուհետև կոչվում է «Վարդենյաց լեռնանցք», իսկ «Սելիմի քարավանատունը»` «Օրբելյանների քարավանատուն»: Խնդրում եմ այսուհետ գործածել պաշտոնական և հայեցի հասկացություններն աշխարհագրական և պատմական այդ վայրերը հիշատակելիս:
Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան էջից