Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսիի դատը հետաձգվել է մինչև փետրվարի 1
Եգիպտոսում սպանված ցուցարարների գործով դատական նիստը հետաձգվել է մինչև փետրվարի 1։ Այս մասին տեղեկացնում է «РИА Новости»–ն։ Մեղադրյալներն են Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսին և 14 բարձրաստիճան անդամներ «Մահմեդական եղբայրներ» կազմակերպությունից։ Նրանց մեջ է նաև «Ազատություն և արդարություն» կուսակցության նախագահի տեղակալ Իսամ Արյանը։ Ցուցարարների դիտավորյալ սպանության ու բռնության մեջ մեղադրվողների գործը պետք է տեղի ունենար չորեքշաբթի, սակայն հետաձգվել է գլխավոր մեղադրյալի՝ Մուհամմեդ Մուրսիի բացակայության պատճառով։ Ալեքսանդրիա նահանգի անվտանգության ծառայության ղեկավարի խոսքերով՝ չներկայանալու պատճառը վատ եղանակային պայմաններն են։ Մի շարք եգիպտացի իրավաբանների կարծիքով նրանց մեղավորության հաստատման դեպքում հնարավոր է՝ մահապատիժ կիրառվի։