Բրիտանացի անչափահասները զանգվածաբար լքում են «Facebook»–ը
Բրիտանացի անչափահասները «Facebook» սոցիալական ցանցի փոխարեն սկսել են նախընտրել «WhatsApp»–ը, «Snapchat»–ը, «Twitter»–ը և շփման նմանատիպ այլ միջոցներ։
Փորձագետների կարծիքով պատճառը մեծահասակ օգտատերերի հոսքն է «Facebook»։ Այս մասին տեղեկացնում է «Интерфакс»–ը։
Մարդաբանության պրոֆեսոր Դևիդ Միլլերի խոսքերով՝ եթե նախկինում ծնողներն անհանգստանում էին, որ իրենց երեխաները շատ ժամանակ են անցկացնում «Facebook»–ում, ապա այժմ իրե՛նք են անչափահասներին խնդրում լուսանկարներ տեղադրել այդ սոցիալական ցանցում։ Իսկ երեխաներն էլ չեն կարող իրենց երիտասարդ և ազատ զգալ, եթե գիտեն, որ իրենց ամեն քայլին հետևում են ծնողները։
Այդուհանդերձ, մատաղ սերնդի ներկայացուցիչները խոստովանում են, որ տեխնիկապես «Facebook»–ը գերազանցում է մրցակից բոլոր ցանցերին։

7or.am