Դենիս Ռոդմանը «Ծնունդդ շնորհավոր» է երգել Կիմ Չեն Ընի համար
Անվտանգության հատուկ միջոցներ են ձեռնարկվել չորեքշաբթի Պխենյանի Սպորտի պալատում, որտեղ Ազգային բասկետբոլային ասոցիացիայի (ԱԲԱ) վետերանների ընկերական հանդիպմանը ներկա է եղել Կիմ Չեն Ընը կնոջ՝ Լի Սոլ Չժուի հետ։ Վիդեո–ֆոտոխցիկներ և բջջային հեռախոսներ, ինչպես նաև մետաղական իրեր արգելված են եղել դահլիճում։ Այս մասին տեղեկացնում է «ИТАР–ТАСC»-ը։
Հանդիպումը տեղի է ունեցել ԱԲԱ հնգակի չեմպիոն Դենիս Ռոդմանի նախաձեռնությամբ, որը Պխենյան է բերել այնպիսի հայտնի խաղացողների, ինչպիսիք են Քոննի Անդերսոնը, Քլիֆֆորդ Ռոբինսոնը, Քրեյգ Հոջեսը, Դագ Քրիստին և Չարլզ Սմիթը։ Կիմ Չեն Ընի ծննդյան առթիվ կազմակերպված հանդիպումն ավարտվել է ԱԲԱ–ի հաղթանակով՝ 47։39 հաշվով։ Հյուսիսային Կորեայի առաջնորդի կողքին նստած Ռոդմանն իր ելույթում ընդգծել է, որ Կիմ Չեն Ընն «իսկական առաջնորդ է, որը հոգ է տանում իր ժողովրդին, իսկ ժողովուրդը սիրում է իրեն»։ Ռոդմանը նրա համար կատարել է «Ծնունդդ շնորհավոր» («Happy Birthday to You») երգը։