Լրահոս

08.01.2014 17:41


Վճռաբեկի մերժումից հետո Կոնգրեսի երիտասարդները կդիմեն Եվրադատարան

Վճռաբեկի մերժումից հետո Կոնգրեսի երիտասարդները կդիմեն Եվրադատարան

Դեկտեմբերի վերջին Վճռաբեկ դատարանը մերժել է Հայ ազգային կոնգրեսի չորս երիտասարդների` Տիգրան Առաքելյանի, Սարգիս Գեւորգյանի, Արտակ Կարապետյանի եւ Դավիթ Քիրամիջյանի գործով պաշտպանական կողմի վճռաբեկ բողոքը: Հայցվոր կողմը պահանջում էր բեկանել Վերաքննիչ դատարանի` հոկտեմբերի 14-ին կայացրած վճիռը եւ արդարացման դատավճիռ կայացնել:

Վճռաբեկ դատարանը մերժել է հայցի քննությունը` այդպիսով անփոփոխ թողնելով Վերաքննիչի վճիռը:

Նախկին քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանը iLur.am-ին տեղեկացրեց, որ պատրաստվում են բողոքարկել վճիռը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: «Քանի որ ներպետական բոլոր ատյաններն այլեւս սպառված են, եւ ունենք սպասելի արդյունք, որով ապացուցվեց, որ այս քրեական գործը որեւէ աղերս չուներ իրավաբանության հետ` բոլոր որոշումները կայացվել են պահի ներքաղաքական նպատակահարմարությունից ելնելով, բացառապես Բաղրամյան 26-ում, եւ դատավորը չէր, որ իրավասու էր որեւէ փաստի տալ իրավական գնահատական, ստիպված ենք արդարադատություն փնտրել միջազգային ատյանում», - iLur.am-ին ասաց Տիգրան Առաքելյանը:

Նա նշեց նաեւ, որ ավելի քան երկու տարի տեւած գործի քննության ընթացքում կայացված բոլոր որոշումներն էլ խոցելի էին եւ անօրինական:

Մանրամասները՝ iLur.am–ում։

Այս խորագրի վերջին նյութերը