Լրահոս

08.01.2014 19:48


Մահացել է գրող Լևոն Խեչոյանը

Մահացել է գրող Լևոն Խեչոյանը

Այսօր Երևանում մահացել է գրող Լևոն Խեչոյանը:
Նա հոկտեմբեր ամսից գտնվում էր Գերմանիայում, որտեղ վիրահատության էր ենթարկվել, սակայն վիճակը գնալով վատացել էր և 2013թ. դեկտեմբերին նրան անկողնային վիճակում տեղափոխել էին Հայաստան:
Լևոն Խեչոյանը ծնվել է 1955թ. Վրաստանի Հանրապետության Ախալքալաքի շրջանի Բարալեթ գյուղում։
1983թ. ավարտել է Մանկավարժական Ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։
1987թ.-ից ապրում է ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում։ Գրել սկսել է դեռևս դպրոցական տարիներից։
1988թ.-ից նրա ստեղծագործությունները տպագրվում են հանրապետական մամուլում։ Նրա անդրանիկ ժողովածուն լույս է տեսել 1991թ.՝ «Խնկի ծառեր» վերնագրով։
1995թ. լույս տեսավ «Արշակ արքա», «Դրաստամատ ներքինի» պատմավեպերը։
«Սև գիրք, ծանր բզեզ» վեպի համար 1999թ. արժանացել է ՀՀ պետական գրական «Ոսկե եղեգն» մեծ մրցանակի։

2012թ. տարի Լևոն Խեչոյանը պարգևատրվել էր նաև «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով, որը սակայն հրաժարվել էր ընդունել՝ ասելով «Չէի կարող ընդունել, երբ երկրից արտագաղթը հասել է նման չափերի, երբ իմ եղբայր-ազատամարտիկները, չդիմանալով սոցիալական ծանր պայմաններին, հենց այսօր էլ նստացույց են անում»։

Այս խորագրի վերջին նյութերը