«Ի՞նչ է սա, եթե ոչ դրամաշորթություն». ուսանողների նամակը Ա. Աշոտյանին
Կրթության և Գիտության նախարար Ա. Աշոտյանին
Դիմում
Հարգելի՛ պարոն Աշոտյան, Ձեզ են դիմում ԵՊԲՀ մի խումբ ուսանողներ: Պատճառը ցիկլային պարապմունքների ընթացքում բացակայությունների եւ հետագայում ցիկլը վճարովի հիմունքներով կրկնելու մասին օրենքն է:
Բացատրենք. Օրինակ՝ 4 շաբաթանոց ցիկլային պարապմունքի ընթացքում, եթե ուսանողը յուրաքանչյուր շաբաթում ունենում է նույնիսկ մեկ «անհարգելի» բացակա, նա պարտավոր է կրկնել ամբողջ 4 շաբաթն էլ՝ համապատասխանաբար վճարելով դրա համար:
Սկսենք այն հարցից, որ համալսարանը հարգելի է համարում շատ քիչ պատճառներով կատարված բացակությունները, որոնցից են՝ ջրծաղիկը, մարմնական ծանր վնասվածքները, կոտրվածքները եւ այլ ծայրահեղ վատ ու աղետալի դեպքեր: Իսկ եթե ուսանողն ունի որեւէ սուր վիրուսային վարակ, ունի բարձր ջերմություն, վատ ինքնազգացողություն...
Էլ չենք խոսում այն մասին, որ նա նաեւ հանդիսանում է վարակի աղբյուր շրջապատի համար: Միթե սա քիչ է դասից հարգելի բացակայելու համար:
Մենք դեմ չենք բացակայությունների լրացմանը, բայց ինչո՞ւ մեզ թույլ չեն տալիս լրացնել կոնկրետ բացակայած օրերի ժամաքանակը, այլ ստիպում են, որ ուսանողը հաճախի եւ կատարի վճարում ամբողջ շաբաթվա համար: Ի՞նչ է սա, եթե ոչ դրամաշորթություն:
Չէ՞ որ ընդամենը մի քանի տարի առաջ ցիկլերի կրկնությունները կատարվում էին միայն անվճար հիմունքներով:
Բացի այդ, ցիկլի կրկնության փաստը շատ ամբիոնների եւ դասախոսների ձեռքում վերածվում է հզոր զենքի՝ ուղղված ուսանողների, այս պարագայում՝ թույլ օղակի դեմ: Հիմա ցանկացած ամբիոն կամ դասախոս ուսանողի դեմ անձնական հակակրանք տածելու դեպքում կարող է նրա ցանկացած, անգամ չնչին սխալն օգտագործել: Օրինակ լսարանից դուրս հրավիրել եւ բացակա դնել: Եվ քանի որ ցիկլի կրկնությունը համարժեք է քննությունը մարման շրջանում հանձնելուն, ապա, շատ լավ սովորող, նույնիսկ անվճար համակարգում ընդունված ուսանողը կարող է լուրջ խնդիրների առաջ կանգնել:
Խնդրում ենք, թույլ մի՛ տվեք, որպեսզի այսպես ոտնահարեն մեր, որպես ուսանողների իրավունքները:

ԵՊԲՀ ուսանողներ