Գյումրիի քաղաքապետարանը հաշվեկշռում գտնվող 100 օբյեկտ չի հայտնաբերում
Գյումրիի քաղաքապետարանին չի հաջողվում ավարտել համայնքի հաշվեկշռում գտնվող գույքի գույքագրումը։ Փնտրում են մոտ 100 օբյեկտ ու չեն գտնում։ «Հաշվեկշռում գրված է՝ անգար, հասցե չկա։ Մի Գյումրի, մի անգար, որտեղի՞ց ենք գտնելու, չգիտեմ։ Կամ կաթսայատուն, հասցե չկա։ Պահեստ, հասցե չկա, չկա՝ ում պահեստն է, ինչ կարգի պահեստ է»,-«Ազատություն» ռ/կ–ին քաղաքապետարանի փնտրտուքները ներկայացրեց Գյումրիի քաղաքապետարանի ֆինբաժնի պետ Լենա Ջիլավյանը։ «Եթե չգտանք... ինչ կա, մարդուն են հիմա անհետ կորած ճանաչում, գույքը չեն կարո՞ղ։ Ամեն դեպքում, ելքը կգտնենք»,- ասաց պաշտոնյան։
Կան օբյեկտներ, որոնք հայտնաբերվել են, սակայն կարգավիճակը հայտնի չէ.- «Ճակնդեղի պունկտ՝ այս պահին մեր բալանսում է, բայց բանավոր խոսակցություններ կան, որ մաս-մաս վաճառված է։ Այդ վաճառքի մասին ոչ մի փաստաթուղթ չկա»,- ասաց Ջիլավյանը։ Գույքագրման ընթացքում հայտնաբերվել են բազմաթիվ շինություններ, տարածքներ, որոնք 99 տարի ժամկետով անհատույց տրամադրվել են որևէ անձի։ Դրա հետևանքով տուժում է համայնքային բյուջեն։
Գյումրիի քաղաքապետարանը հաշվեկշռում գտնվող 100 օբյեկտ չի հայտնաբերում
Գյումրիի քաղաքապետարանին չի հաջողվում ավարտել համայնքի հաշվեկշռում գտնվող գույքի գույքագրումը։ Փնտրում են մոտ 100 օբյեկտ ու չեն գտնում։
«Հաշվեկշռում գրված է՝ անգար, հասցե չկա։ Մի Գյումրի, մի անգար, որտեղի՞ց ենք գտնելու, չգիտեմ։ Կամ կաթսայատուն, հասցե չկա։ Պահեստ, հասցե չկա, չկա՝ ում պահեստն է, ինչ կարգի պահեստ է»,-«Ազատություն» ռ/կ–ին քաղաքապետարանի փնտրտուքները ներկայացրեց Գյումրիի քաղաքապետարանի ֆինբաժնի պետ Լենա Ջիլավյանը։
«Եթե չգտանք... ինչ կա, մարդուն են հիմա անհետ կորած ճանաչում, գույքը չեն կարո՞ղ։ Ամեն դեպքում, ելքը կգտնենք»,- ասաց պաշտոնյան։
Կան օբյեկտներ, որոնք հայտնաբերվել են, սակայն կարգավիճակը հայտնի չէ.- «Ճակնդեղի պունկտ՝ այս պահին մեր բալանսում է, բայց բանավոր խոսակցություններ կան, որ մաս-մաս վաճառված է։ Այդ վաճառքի մասին ոչ մի փաստաթուղթ չկա»,- ասաց Ջիլավյանը։
Գույքագրման ընթացքում հայտնաբերվել են բազմաթիվ շինություններ, տարածքներ, որոնք 99 տարի ժամկետով անհատույց տրամադրվել են որևէ անձի։ Դրա հետևանքով տուժում է համայնքային բյուջեն։
Մանրամասները՝ azatutyun.am–ում։