Լրահոս

09.01.2014 11:12


«Յուրաքանչյուր սուտ ծնում է նոր՝ ավելի մեծ սուտ»

«Յուրաքանչյուր սուտ ծնում է նոր՝ ավելի մեծ սուտ»

Յուրաքանչյուր սուտ ծնում է նոր՝ ավելի մեծ սուտ: Կապ չունի՝ դա հնչում է պետակա՞ն մակարդակով, թե խոհանոցային պայմաններում: Եթե խորը մտածենք, նույն բանն է ստացվում: Մի՛ ստիր, «նախագահ», «վարչապետ», «նախարար, պատգամավոր» և էլի շատ չակերտներ: Ձեր սուտը պետության ներքին խոհանոցից դուրս է գալիս և գարշելի իրավիճակներ ստեղծում քաղաքացիների համար, ընդհուպ մինչև իրենց տան խոհանոց: Այն, որ ստելը մեղք է, հնչում է ամեն արժանավոր և անարժանի շուրթերից, բայց իրականում ինչ կորուստների պատճառ կարող է հանդիսանալ մտածված կամ ոտքի վրա հորինված սուտը՝ ստելու պահին չեք էլ ենթադրում: Ստաբիլ ստախոսների մոտ տարիների ընթացքում արդյունքը երեսին է բառիս բուն իմաստով: Ունենք վառ օրինակներ` հանրությանը հայտնի մարդկանց շրջանում, ովքեր տարիների ընթացքում ոչ միայն դարձան սպիտակամազ, այլև շատ տգեղ արտաքին ձեռք բերեցին, ինչը արտացոլում է նրանց ներաշխարհը, և նրանց ողջ կյանքի ստերի պաշարը, ինչը ոչնչացրեց նրանց մարդ տեսակը: Ամենագարշելի երևույթն է թե՛ այդ պահին, թե՛ տարիներ անց, թե՛ ԱՌՀԱՍԱՐԱԿ: ՄԻ՛ ՍՏԻՐ, փորձի՛ր ապրել Մարդու նման:
Մելինե Յավրյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը