Աշխարհ

09.01.2014 11:18


Լոնդոնի քաղաքապետն անպատվել է Մեծ Բրիտանիայի փոխվարչապետին

Լոնդոնի քաղաքապետն անպատվել է Մեծ Բրիտանիայի փոխվարչապետին

Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը LBC ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ անպատվել է Մեծ Բրիտանիայի փոխվարչապետ Նիք Քլեգգանին՝ անվանելով նրան «պահպանակ»։ Այս մասին տեղեկացնում է «РИА Новости»–ն՝ հղում անելով «Guardian»–ին։ Ռադիոհաղորդավար Նիք Ֆերրարիի հետ զրույցում Ջոնսոնը հայտարարել է, որ Քլեգգանը «յուրօրինակ վահան» է վարչապետ Դևիդ Քեմերոնի համար։

«Նիք Քլեգգանը կարևոր արարողակարգային գործառույթ է կատարում սենյակային դեկորատիվ շան դերում և միաժամանակ պրոֆիլակտիկ պահպանող միջոց է Դևիդ Քեմերոնի համար բոլոր դժվար դեպքերում»,–հայտարարել է քաղաքապետը։ Նույն հարցազրույցում Ջոնսոնը կոչել է Քլեգգանին «անվճռականությունից ու անկայունությունից տատանվող դոնդող»։

Նշենք, որ Ջոնսոնը հայտնի է իր ոչ միանշանակ արտահայտություններով և ոչ մեկ անգամ է քննադատաբար արտահայտվել փոխվարչապետի հասցեին։ Ավելի վաղ Ջոնսոնն ասել էր, որ Քլեգգը «սահմանադրության փոքրիկ դեկորատիվ մաս» է և «դեղին ալբատրոս»։

Այս խորագրի վերջին նյութերը