Լրահոս

09.01.2014 12:41


Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Հունվարի 8-ին, ժամը 19.50-ի սահմաններում, «ԲՄՎ X 5» մակնիշի ավտոմեքենան Երևանի Հասրաթյան փողոցի թիվ 31 տան դիմաց վրաերթի է ենթարկել երկու կանանց, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***
Հունվարի 8-ին, ժամը 17.00-ին, Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղում իրար են բախվել «ՎԱԶ-2121» և «ԳԱԶ-31029» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ՎԱԶ-2121»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 8-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Թումանյան քաղաքի Բաղրամյան փողոցում իրար են բախվել «Օպել Վեկտրա» և «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել-Վեկտրա»-ի 2 ուղևորները և «ԳԱԶ-24»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 8-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Ստեփանավան-Գյումրի ճանապարհին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա է շրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը