Ոստիկանությունը՝ Դավիթաշենի կամրջի վրա երթևեկության թույլատրելի արագությունը 40 կմ/ժ սահմանելու մասին
Ինչպես ճանապարհային ոստիկանությունը նախկինում տեղեկացրել էր` 2014 թվականի հունվարի 8-ից մինչև մարտի 1-ը Երևան Դավիթաշենի կամրջի վրա՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության արագության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է արագաչափ սարքերով, երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը սահմանվել է 40 կմ/ժ: Հայտնում ենք, որ նման կարգը սահմանվում է ամեն տարի, և բացառապես` անվտանգության նկատառումներով, կամրջի վրա մերկասառույցի պայմաններում վթարների հավանական դեպքերը կանխելու նպատակով: Ճանապարհային ոստիկանությունը վարորդներին կրկին հորդորում է պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:
Ոստիկանությունը՝ Դավիթաշենի կամրջի վրա երթևեկության թույլատրելի արագությունը 40 կմ/ժ սահմանելու մասին
Ինչպես ճանապարհային ոստիկանությունը նախկինում տեղեկացրել էր` 2014 թվականի հունվարի 8-ից մինչև մարտի 1-ը Երևան Դավիթաշենի կամրջի վրա՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության արագության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է արագաչափ սարքերով, երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը սահմանվել է 40 կմ/ժ:
Հայտնում ենք, որ նման կարգը սահմանվում է ամեն տարի, և բացառապես` անվտանգության նկատառումներով, կամրջի վրա մերկասառույցի պայմաններում վթարների հավանական դեպքերը կանխելու նպատակով:
Ճանապարհային ոստիկանությունը վարորդներին կրկին հորդորում է պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: