Լրահոս

09.01.2014 13:52


Գլխավոր դատախազ. «Հայաստանում ցանկացած անձ իր կատարած արարքի համար պատասխանատվության է ենթարկվելու»

Գլխավոր դատախազ. «Հայաստանում ցանկացած անձ իր կատարած արարքի համար պատասխանատվության է ենթարկվելու»

Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողները ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանից հետաքրքրվել են, թե արդյոք կալանավորված և արդեն երկու շաբաթ հացադուլ իրականացնող Շանթ Հարությունյանի նկատմամբ քաղաքական հետապնդում չի՞ իրականացվում:

«Հայաստանում ցանկացած անձ, այդ թվում նաև Շանթ Հարությունյանը, իր կատարած արարքի համար պատասխանատվության է ենթարկվելու, եթե դատարանը ճանաչեց նրան մեղավոր այդ արարքի համար»,–պատասխանել է Կոստանյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը