Լրահոս

09.01.2014 20:36


Ֆրանսիան տուգանել է «GOOGL»-ին 150 հազար եվրոյով

Ֆրանսիան տուգանել է «GOOGL»-ին 150 հազար եվրոյով

Տեղեկատվական տեխնոլոգիաների և քաղաքացիների ազատությունների ֆրանսիական ազգային հանձնաժողովը (CNIL) հասել է նրան, որ քաղաքացիների անձնական տվյալների հավաքագրման գործով ամերիկյան «GOOGL» ցանցային հսկային դատարանը տուգանել է 150 հազար եվրոյով։ Տուգանքից բացի՝ կազմակերպությունը ստիպված կլինի ֆրանսիական տարբերակի գլխավոր էջում 48 ժամով տեղադրել դատարանի որոշման մասին տեղեկությունը։ Ավելի վաղ CNIL-ը հայտարարել է, որ «GOOGL»–ի գաղտնիության նորմերը չեն համապատասխանում եվրոպական օրենսդրությանը՝ կապված օգտատերերի անձնական տվյալների պաշտպանության հետ։ Այս մասին տեղեկացնում է «РИА Новости»–ին։

Այս խորագրի վերջին նյութերը