Լրահոս

09.01.2014 16:37


Շանթ Հարությունյանը տեղափոխվել է հիվանդանոց

Շանթ Հարությունյանը տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ ժամը 14:00-ի սահմաններում, «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը, որը արդեն 16 օր է` հացադուլի մեջ է, տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց նրա փաստաբան Ինեսա Պետրոսյանը:

«Շանթի վիճակը թուլացել է, և, հավանաբար, այլ ելք չի եղել, քան հիվանդանոց տեղափոխելը», -փոխանցեց տիկին Պետրոսյանը` ընդգծելով, որ Շանթ Հարությունյանը, միևնույն է, չի դադարեցնում հացադուլը:

Մանրամասները՝ Panorama.am–ում։

Այս խորագրի վերջին նյութերը