Լրահոս

09.01.2014 16:46


Համենեի. «Միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցությունները ցույց տվեցին ԱՄՆ–ի թշնամանքը»

Համենեի. «Միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցությունները ցույց տվեցին ԱՄՆ–ի թշնամանքը»

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Համենեին հայտարարել է, որ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցությունները մեծ տերությունների հետ ցուցադրեցին ԱՄՆ–ի թշնամանքն Իրանի Իսլամական Հանրապետության հանդեպ։ Այս մասին փոխանցում է «РИА Новости»-ն։

«Ավելի վաղ մենք հայտարարել էինք, որ որոշ հարցերում եթե մենք նպատակահարմար գտնենք, բանակցություններ կվարենք սատանայի (ԱՄՆ) հետ, որպեսզի զսպենք նրա չարիքը... Իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցությունները ցույց են տվեցին ԱՄՆ–ի թշնամական վերաբերմունքն Իրանի, իրանցիների, իսլամի ու մահմեդականների նկատմամբ»,–փոխանցել է Համենիի գործակալությունը։

Հիշեցնենք, որ 2013–ի նոյեմբերի 24–ի հանդիպմանն Իրանը և միջազգային միջնորդների «վեցնյակը» (Ռուսաստան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Չինաստան և Գերմանիա) պայմանավորվել են Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ՝ սպասելով ավելի ամբողջական համաձայնության։ Մասնավորապես Իրանը պարտավորվել է դադարեցնել ուրանի հարստացումը 5 %–ից ավելի, պլուտոնի և ցենտրիֆուգի արտադրությունը, թույլատրել ՄԱԳԱՏԵ–ի տեսուչներին մուտք գործել միջուկային օբյեկտների տարածք։ Չորեքշաբթի ԵՄ–ն հաստատել է, որ Իրանի ԱԳՆ փոխնախարար Աբբաս Արաքչիի և ԵՄ փոխնախագահ Հելգի Շմիդի հանդիպումը կկայանա Ժնևում հինգշաբթի և ուրբաթ, կողմերը կշարունակեն բանակցությունները, որոնք սկսվել էին դեկտեմբերի վերջին՝ տեխնիկական մասնագետների մասնակցությամբ։ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Շերմանն ամսի 9–ին կայցելի Ժնև և Իրանի ներկայացուցիչների հետ կքննարկի միջուկային համաձայնության կատարման ընթացքը։

Այս խորագրի վերջին նյութերը