Լրահոս

09.01.2014 17:19


Երկրի նախագահին կարտոֆիլ անվանելու համար 5 տարի ազատազրկում

Երկրի նախագահին կարտոֆիլ անվանելու համար 5 տարի ազատազրկում

Զամբիայում հայտնի քաղաքական գործիչ Ֆրենկ Բվալյեն կարող է դատապարտվել 5 տարվա ազատազրկման այդ երկրի նախագահին կարտոֆիլ անվանելու համար։ «Mirror»–ի փոխանցմամբ՝ ռադիոհաղորդումներից մեկի ժամանակ նա Զամբիայի գործող նախագահ Մայքլ Սաթին համեմատել է հատուկ տեսակի քաղցր կարտոֆիլի հետ, որը ճաքում է մի փոքր սեղմելու դեպքում։

Սովորաբար այդ համեմատությունն անում են, երբ ցանկանում են ընդգծել այս կամ այն անձի կամքի բացակայությունը կամ անվճռականությունը։

Ռադիոյով լսելով քաղաքական գործչի խոսքերը՝ ոստիկանությունը որոշել է նախագահին վիրավորելու և զրպարտելու համար ձերբակալել Բվալյեին։ Վերջինը, սակայն, իր մեղքը չի ընդունում՝ պնդելով, որ իր խոսքերը դուրս են բերվել համատեքստից ու չափազանցվել, և որ ինքը քննադատել է ոչ թե անձամբ նախագահին, այլ նրա վատ աշխատանքը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը