Աշոտ Գրիգորյան. «Եթե վարչապետը ա-ն բ-ից տարբերող լիներ, իրեն թույլ չէր տա հարձակվել նախորդ իշխանության ձեռքբերումների վրա»
«Zham. am»-ի հարցերին է պատասխանել Եվրոպայի հայկական միությունների ֆորումի խորհրդի նախագահ Աշոտ Գրիգորյանը: -Ձեր կարծիքով, ո՞րն էր այն գլխավոր իրադարձությունը, որ կատարվեց անցյալ տարի: -Անցյալ տարվա ամենախոշոր իրադարձությունը երևի թե բոլորի կարծիքով Մաքսային միության հետ կապված խնդիրն էր, բայց ես կասեի մինչև այդ փետրվարի 18-ը շատ ավելի ճակատագրական էր մեր ազգի համար: Եվ իմ կարծիքով՝ անցյալ տարվա ամենախոշոր երևույթը նախագահական կեղծված ընտրություններն էին, որը կարելի է ասել ապահովեց մեր երկրում տնտեսական և քաղաքական խոշորագույն ճգնաժամ` վերջին 10-15 տարիների ընթացքում: Ամենացնցող իրադարձությունը ես համարում եմ փետրվարի 18-ին խայտառակորեն կեղծված ԱՊՀ երկրների ու ԵՄ-ի կողմից փարիսեցիաբար ընդունված, հաստատված այդ նախագահական ընտրությունները: -Պարո՛ն Գրիգորյան դուք, բնականաբար, բազմաթիվ շփումներ ունեք Եվրոպական մի շարք երկրների վերնախավի հետ, ի՞նչ եք կարծում Մաքսային միություն մտնելուց հետո ինչ ազդեցություն այն կունենա Հայաստանի վարկի վրա: -Այստեղ մեր կարծիքը` նկատի ունեմ Եվրոպայի հայկական միությունների և ֆորումի նախագահության կարծիքը, շատ հստակ է, այդ աշխատանքները, որ վարվում էին ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագրի ստորագրման շուրջ և այն աշխատանքները, որը վարվում էր Ռուսաստանի հետ` ՄՄ-ի պայմանագրի կնքման շուրջ, եթե ներկայացվեին ժողովրդի դատին, եթե քննարկումներ կատարվեին արհեստավարժ բարձրագույն մասնագետների կողմից, քաղաքական գործիչների կողմից, թափանցիկ դրվեր կշեռքի նժարի վրա երկուսն էլ, ապա, իմ կարծիքով, ոչ մի դեպքում տեղի չէր ունենա այն խայտառակությունը, ինչին որ մենք ականատես եղանք: Այսինքն` երկու-երեք տարի բղավում էինք, թե ասոցացման պայմանագրի վրա ոչ միայն Հայաստանը շատ ինտենսիվ և ակտիվ աշխատում է, այլև Հայաստանը առաջատարներից է արևելյան գործընկերության այդ խմբի մեջ, և հանկարծ սեպտեմբերի 3-ին տեղում որոշում է ընդունվում, որ Հայաստանը պետք է մտնի ՄՄ: Բնական է, որ Ռուսաստանի հետ մեր կապերը և մեր միասնությունն անքակտելի են, թեկուզ այն պատճառով, որ ինչ ռազմավարական օբյեկտ Հայաստանում կար, արդեն տրվել է Ռուսաստանին: Բնական է, որ Ռուսաստանը մեզ համար առաջին գործընկերն է Հարավային Կովկասում և ամբողջ տարածաշրջանում, Մերձավոր Արևելքում և այլն: Բնական է, որ մենք և ռուսները ունենք ընդհանուր թշնամի` ի դեմս Թուրքիայի, և բնական է, որ մենք, որպես ռազմավարական ընկեր, պետք է ռուսներին ունենանք: Սակայն անբնական է, որ ելնելով այս ամենից` հանկարծ մեր եվրոպական ակունքները, կամ եվրոպական կապերը մոռանում ենք: Մի ժողովուրդ, որի լեզուն պատկանում է հնդեվորապականին և հանդիսանում է հնդեվրոպականի հիմքը, մի ժողովուրդ, որի ամբողջ մտածողությունը, մշակույթը եվրոպական է և իր ամբողջ մտածողությամբ կապված է եվրոպականի հետ, ու հանկարծ մենք մեզ պահում ենք ոչ քրիստոնեաբար, այսինքն` Եվրոպային տալիս ենք խոստումներ և խաբում ենք, ասեմ, որ շատ ծանր է եվրոպացիների կողմից ընդունվել այս խաբեբայության փաստը, բացարձակ ծանր, մանավանդ, որ խաբեբայության հիմքում ընկած էր Եվրոպայից գոնե կես միլիարդ, մեկ միլիարդ եվրովարկ վերցնելու այդ մարմաջը: Սերժ Սարգսյանը ոչ թե Եվրոպայի հետ համագործակցում էր հանուն եվրոպական արժեքների, այլ ընդամենը գլխում ուներ մի բան` ինչպես Եվրոպային խաբի, մի վարկ վերցնի, հետո Ռուսաստանի հետ իր հարաբերությունները շարունակի: Անկասկած, նա Ռուսաստանի հետ պիտի աներ այն, ինչ որ արեց, բայց ինչո՞ւ խաբեբայության հողի վրա` Եվրոպայում դա չկարողացան հասկանալ: Իմ խորին համոզմամբ՝ չհասկացավ նաև Պուտինը, որովհետև նրա կողմից տեսանք՝ ինչպիսի վերաբերմունքի արժանացավ Սերժ Սարգսյանը, երբ որ Երևանում էր: Եվ մենք ունենք մեր հստակ տեղեկատվությունը Սարգսյան-Պուտին վատ հարաբերությունների շուրջ: Վատթարագույն հարաբերությունները երևի բոլոր հայ նախագահների մեջ, որ ունեցել են ռուս նախագահների հետ, դա Սարգսյան -Պուտին հարաբերություններն են: Այդպիսի խաղատնային քաղաքականություն վարել, սա միայն նախագահ Սարգսյանը կարող էր գտնել, որի համար սովորական է դարձել եվրոպական խաղատներում հսկայական գումարներ տարվելը: Եվ եթե եվրոպական խաղատներում հսկայական գումարներ տարվելը սարսափելի պարսավելի երևույթ է, ապա դիվանագիտության մեջ այդպիսի պարտությունները պետք է համարվեն ծանրագույն հանցագործություն և պիտի պատասխան տա նա, ով թույլ է տվել մեր ազգի ճակատագրի հետ այդպես խաղալ: -Վերջերս դյուրացվել է Հայաստանի և Եվրոպայի միջև վիզային ռեժիմը, որի արդյունքում կհեշտանա ՀՀ քաղաքացիների մուտքը դեպի ԵՄ անդամ երկրներ, սակայն միաժամանակ կբարդանա ՀՀ այն քաղաքացիների վիճակը, որոնք այսօր ոչ օրինական կարգավիճակով ապրում են ԵՄ երկրներում: Ի՞նչ եք կարծում, հնարավոր է, որ դրա արդյունքում ՀՀ քաղաքացիների ներհոսք սկսվի դեպի Հայաստան: -Հիմա մենք կտեսնենք, թե ինչ լուծումներ կգտնեն մեր ճարպիկ հայրենակիցները, բայց ես համարում եմ շատ մեծ անբարոյականություն, երբ որ զարտուղի ճանապարհներով հայը տեղափոխվում է Եվրոպա և նույն զարտուղի ճանապարհներով էլ այդտեղ աշխատանք է հայայթում: Ընդ որում, գիտենք, որ ցավալիորեն շատ բացասական արդյունքներ է ունենում այդ ճանապարհով հայտնված հայը: Ես կողմ եմ, որ վիզային ռեժիմի նոր տարբերակի շնորհիվ շատերը չկարողանան Եվրոպայում շարունակել իրենց այդ կիսատ-պռատ գոյությունը և վերադառնան Հայաստան: Մյուս կողմից, եթե ներգաղթը, թեկուզ ոչ այնքան ցանկալի ճանապարհով կխրախուսվի, այնուամենայնիվ, ես դա էլ եմ համարում դրական, որովհետև Եվրոպայում կան տասնյակ հազարավոր հայեր, որոնք կամուկացի մեջ են միայն այն պատճառով, որ այսօրվա վարչակազմը բոլորի համար անընդունելի է, եթե չասեմ ատելի: Բայց թեկուզ ստիպված, եթե նրանք հիմա էլ այդ կամուկացի ռեժիմը փոխեն հստակ ներգաղթով, չի բացառվում, որ Տիգրան Սարգսյանի կողմից այդքան վախեցած կրիտիկական, հեղափոխական զանգվածը կմեծանա: Այդ մարդիկ, այնուամենայնիվ, Եվրոպայում քաղաքացիական հասարակության ինչ-որ փորձով անցած մարդիկ են և վերադառնալով կհզորացնեն Հայաստանում քաղաքացիական հասարակությունը և ավելի ակտիվ կդառնան մարդիկ քաղաքական կյանքում: Էլ չեմ խոսում, որ այստեղ` Եվրոպայում, բոլորը սովորել, վարժվել են, որ ընտրությունները պետք է լինեն նորմալ, թափանցիկ և իրենց հստակ կարծիքը կունենան այս խնդրի շուրջ: -Այսօր Հայաստանում լայնորեն քննարկվում են տնտեսության զարգացման հեռանկարները, վարչապետն էլ իր վերջին ասուլիսում նշել էր, որ իրականում մարդկանց կենսամակարդակը բարձրացել է, սակայն իրենք դա դեռ չեն գիտակցում, քանզի այդ ամենին չի նպաստում ԶԼՄ-ների աշխատանքը: Ի՞նչ կասեք այդ մասին:
-Վարչապետը, անկասկած, ճիշտ է ասում, որ բնակչության կենսամակարդակը բարձրացել է: Ոչ թե բարձրացել է, այլ «սարսափելի» է բարձրացել, բայց ինքը նկատի է ունեցել իր և իր նմաններին: Բայց նրանք ժողովրդի հետ ոչ մի ընդհանուր բան չունեն: Թող նա ժողովրդի անունից չխոսի, որովհետև ժողովրդի կենսամակարդակը եթե բարձրանում է, ժողովուրդն անմիջապես դա զգում է և դրան դրական ռեակցիա է տալիս: Եթե վարչապետը գտնում է, որ ինքը բոլորից խելոքն է ու ժողովուրդը հիմար է ու ոչ ոք ոչինչ չի հասկանում, ժողովուրդն էլ ճիշտ հակառակն է մտածում, ցավոք: Ժողովուրդն էլ մտածում է, որ այս ինչ հիմար վարչապետ ունենք, որ չի կարողանում ա-ն բ-ից տարբերել: Եվ իսկապես, եթե վարչապետը ա-ն բ-ից տարբերող լիներ, գոնե իրեն թույլ չէր տա հարձակվել նախորդ իշխանության ձեռքբերումների վրա: Հարձակվում է այն կետի վրա, որում նախորդները շատ ուժեղ են, իսկ ինքը տապալված է:
Այնպես որ, վարչապետի ասածը ոչ մեկ չի կարող լուրջ ընդունել և հատկապես չի կարող լուրջ ընդունել այն պատճառով, որ եթե մի մարդ հայտարարում է, որ ինքը Կիպրոսում չի եղել և բացառում է, որ Կիպրոսում բացել է օֆշոր, եթե մի մարդ հայտարարում է, որ Կիպրոսում, ճիշտ է, պարզվում է իր անունով օֆշոր կա, բայց այդ օֆշորը մեռած հոգիների վրա է բացված, եթե մի մարդ կարծում է, որ «Նաիրիտը» փակելով և քիմիական հզոր տնտեսությունը կործանելով ինքը կարող է այնուամենյանիվ վարչապետ կոչվել, այդ մարդը, անկասկած, անլուրջ է:
Եթե ինքը կարծում է, որ այն հարյուրավոր միլիոնները, որ ինքը գողացել է և տեղավորել օֆշորներում` վայելելու է` սխալվում է: Քանի որ այդ փաստերը կոծկելը գնալով ավելի դժվարանում է, և գողության փաստը բացվելու է, նա այսօր մտածում է՝ ուր տեղափոխել այդ գումարները և այդ խնդրի լուծման համար ուղարկում է ԱԳ նախարարին, որպեսզի Վանուատու երկրի (կղզիների մի խումբ է, որը Ինդոնեզիայից այն կողմ է գտնվում) փոխվարչապետի հետ ստորագրի հարաբերություններ սկսելու պայմանագիր, քանի որ Կիպրոսում արդեն վտանգավոր է այդ փողերը պահելը: Եվրոպայում ԶԼՄ-ները գրում են, որ հիմա էլ սկսվել է ֆինանսերի արտահոսք` Կիպրոսից դեպի Վանուատու:
Եվ հենց այս պահին նախարար Նալբանդյանը անհասկանալի և ՀՀ-ի համար անպետք պայմանագրեր է սկսում կնքել Վանուատու կոչված աննշմար մի պետության հետ: Ինչո՞ւ: Պարզվում է, որպեսզի վարչապետը կարողանա փողերը տեղափոխել այնտեղ, պարտադիր պետք է ունենալ ֆինանսական տրանսֆերների համար ապոստիլով հաստատված փաստաթղթեր, և դրա համար նա ուղարկում է իր արտգործնախարարին, որպեսզի ստորագրվեն միջպետական պայմանագրեր` Հայաստանի և Վանուատուի միջև: Վարչապետը մտածում է, որ եթե ջայլամի պես գլուխը մտցնում է ավազի մեջ , ապա իր հետույքը չի երևում: Այդպիսի վարչապետի հայտարարությունները քննարկելը, կներեք, բայց անլրջություն է: Ես կարծում եմ, որ այդ մամլո ասուլիսին նրա արած հայտարարությունից առաջ, եթե վարչապետի փոփոխությունը համարվում էր անհրաժեշտություն, ապա այսօր արդեն չափազանց անհրաժեշտ է: Եթե Սերժ Սարգսյանը հապշտապ նրան չփոխի, ապա կարելի է հանգիստ հայտարարել, որ մեր երկիրը վարչապետ արդեն չունի:
-ՀՀԿ-ական շատ գործիչներ նշում են այն մասին, որ մարդիկ Հայաստանից հեռանում են, ոչ թե վատ կյանքից, այլ պարզապես դա հայերի ապրելակերպի բաղկացուցիչ մասն է, դուք համամի՞տ եք նման գնահատականի հետ: Դրան համամիտ չեն «Հանրապետական» կուսակցության գործիչների 90 տոկոսը, որոնց հետ ես հիանալի մտերիմ կապեր ունեմ: Բոլորն էլ գտնում են, որ այն, ինչ որ այսօր կատարվում է Հայաստանում դա մեր դժբախտությունն է: Ես դեռևս չեմ տեսել նման հանրապետական, որ նախագահի շատ արարքները պաշտպանելով հանդերձ` արտագաղթի մասին խոսք գնալիս չհանձնվի: Գուցե կան մի երկուսը, որոնց հետ ես չեմ շփվում: Ես չեմ շփվում Շառլատանովի հետ (նկատի ունի ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին), չեմ շփվում Գալուստ Սահակյանի հետ: Գուցե դրանց նման խեղկատակները փորձեն նման միտք հայտնել: Բայց դա վիրավորանք է մեր ազգի համար: Որովհետև ես շփվում եմ Սփյուռքում հայաստանցիների ստվար բանակի հետ, տասնյակ հազարների հետ և ես ձեզ կարող եմ ասել, որ գոնե հայաստանցիների կեսը երազում է Հայաստան վերադառնալ, եթե Հայաստանում մի փոքր տանելի լինեն պայմանները: Եթե Հայաստանում արդարադատությունը աշխատի, գործազրկությունը պակասի և աշխատատեղերը ավելանան, գոնե մի հարյուր հազար հայ տեղափոխվելու է Հայաստան: Այո՛, եթե համակարգը փոխվեց, ես գիտեմ, որ հանրապետականներից շատ շատերը՝ սկսած վարչապետ Տիգրան Սարգսյանից, գաղթականի ցուպը առնելու են ձեռքները ու աղաղակով փախչելու են Հայաստանից` նախապես իրենց միլիոնները Վանուատու տեղափոխելուց հետո: Բայց թող իրենք չխառնեն իրենց ` սովորական ժողովրդի հետ: Չկա այդպիսի բան. ժողովուրդը երազում է իր հողի վրա ապրել: -Հայտնի է, որ վերջին տարիներին կտրուկ նվազել են արտասահմանյան ներդրումները Հայաստանում: Ի՞նչ եք կարծում, որն է դրա պատճառը: Ինչու՞ եվրոպական ներդրողների համար գրավիչ չէ հայկական շուկան:
-Դա, իմ կարծիքով, դասագրքային պատասխան է. եվրոպացիները մեծ հաճույքով ներդրում կանեին Հայաստանում, եթե Հայաստանում լիներ մրցակցային դաշտ: Հայաստանում մրցակցային դաշտը իսպառ վերացել է: Մոնոպոլիաները այնպիսի խղճուկ մարդկանց ձեռքում են, որոնք չունեն կրթություն, որոնք չունեն գիտելիքներ, բայց լավ սովորել են զենքով տնտեսական դաշտում աշխատել: Մի բան, որը եվրոպացին երբևիցե չի տեսել: Եթե ամերիկացիները 20-ական թվականներին ունեցել են այդպիսի բան, Եվրոպայում այդպիսի բան երբեք չի եղել: Եվրոպայում մրցում են կրթությամբ, մրցում են գիտակցությամբ և իմաստությամբ: Հայաստանում դուք շատ լավ գիտեք՝ ովքեր են կիսագրագետ օլիգարխները, անունները չտամ: Ովքեր են այն մոնոպոլիստները, որոնք ընդամենը ֆիզիկական, բիրտ ուժի միջոցով, նույնսիկ «տեցի կռուգ» կոչված վայրում ժամանակին իրար վրա կրակելով` կարողացել են ստեղծել իրենց համար ոլորտներ, որտեղ ուրիշ ոչ ոքի չի կարելի մտնել: Նույնիսկ, երբ խոշոր ինվեստիցիոն ծրագրերով Հայաստան են ժամանել տարբեր ընկերություններ, Հայաստանում նրանց անմիջապես կա՛մ կասեցրել են, կա՛մ ներգրավել են` գողացել են ինչ-որ գումարներ և դուրս են շպրտել: Կան սփյուռաքահայեր, որոնք բացարձակ թալանվելով, նույնիսկ աղքատի կարգավիճակով Հայաստանից դուրս են եկել:
Ես այդպիսի սփյուռքահայերի անուններ կարող եմ տալ: Այս ընդհանուր պատկերը, եթե եվրոպացին, կամ ամերիկացին տեսնում է, բնական է, որ խելքը չի կորցրել, որ գա Հայաստան և ներդրում անի: Ահա առաջին և հիմնական պատճառը, ինչու ներդրումային ոչ մի ծրագիր վերջին տարիներին Սերժ Սարգսյանի կառավարությունը չի կարողանում հայթայթել, ստանալ: -Ներկայիս իշխանությունները մի քանի տարի վարելով բանակցություններ եվրոպացիների հետ` վերջում կտրուկ որոշում կայացրին միանալու ՄՄ-ին և, բնականաբար, 2014 թվականին Հայաստանը մտնելու է ՄՄ-ի մեջ : Ի՞նչ հետևանքներ դա կարող է ունենալ ցեղասպանության ճանաչման գործընթացի վրա Եվրոպայում, հատկապես, եթե հաշվի առնենք, որ 2015 թվականին Ցեղասպանության 100-ամյակի տարելիցից առաջ Թուրքիան ակտիվ հակաքարոզչությամբ է զբաղվելու այս հարցի շուրջ:
-Ցեղասպանության ընդունման արշավանքները կասեցվեցին շատ ավելի վաղ, քան ՄՄ-ի հետ մեր խնդիրների ծագումն էր: Կասեցվեցին այն ժամանակ, երբ հայ-թուրքական հարաբերությունները վավերացվեցին, ստորագրվեցին Շվեյցարիայում` մեր վայ նախարար, բոլոր ժամանակների ամենակիսագրագետ և անհաջող ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանի կողմից Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ: Այն ժամանակ մենք շատ մեծ աղմուկ բարձրացրինք, որ այդ փաստը մեզ ցեղասպանության ընդունման մեր հաղթարշավը կկասեցնի: Ցավալի կլիներ, եթե ցեղասպանության հարցի ընդունման ասպարեզում, որտեղ հատկապես մենք ակտիվ ենք աշխատում, կասեցվեր: Ցավոք, հենց դա կատարվեց: Եվ Թուրքիան օգտվելով առիթից` իսկապես շատ ակտիվացրեց իր աշխատանքները ու բավականաին գրագետ վարեց:
Ցավալիորեն Թուրքիային հավասար աշխատանք տարավ Ադրբեջանը, որը ցեղասպանության խնդրի հետ ոչ մի ընդհանուր բան չունի, բայց ավելի հաճախ նույնիսկ ավելի ագրեսիվ է հանդես գալիս ցեղասպանության դեմ, տարբեր միջազգային ատյաններում, կոնֆերանսներում, քաղաքական դիվանագիտական հարաբերությունների շփման կետերում, քան ինքը՝ Թուրքիան: Հայաստանը բացարձակապես այդ տանդեմին տանուլ տվեց` նախապես հիանալի մտածված` հայ-թուրքական արձանագրությունների ծրագրի պատճառով: Մյուս կողմից Սերժ Սարգսյանը ապացուցեց սփյուռքահայությանը, որ ղարաբաղցին չի կարող հասկանալ արևմտահայի դարդն ու ցավը: Ժամանակին, երբ որ արևմտահայերը սկսեցին բղավել, որ Սերժ Սարգսյանի նախագահ դառնալու հետևանքով ցեղասպանության հարցը կործանվելու է, քանի որ նա ղարաբաղցի է և ղարբաղցին երբեք չի զգացել այդ ցավը, մենք՝ հայաստացիներս, խիստ դեմ էինք այդ հայտարարությանը, որովհետև մենք բոլորս զգում ենք ցեղասպանության ամբողջ արհավիրքը ճիշտ այնպես, ինչպես արևմտահայերը: Սերժ Սարգսյանը ապացուցեց, որ սփյուռքահայերի վախը շատ տեղին էր: Եվ, փաստորեն, նա ցեղասպանության հարցում բացարձակապես չի ընկալում՝ ինչ քայլեր է պետք անել: Էլ չենք խոսում այն մասին, որ, անկասկած, նրա համար Ղարաբաղի խնդիրը շատ ավելի գերակա է, քան ցեղասպանության հարցը:
Իսկ ցանկացած հայի համար ցեղասպանության հարցը և Ղարաբաղի հարցը հավասար հարթությունների մեջ են, որովհետև մեր երկիրը կարող է շահել, և մեր երկիրը կարող է տանուլ տալ այս երկու հարցերի թուլացման դեպքում: Այնպես որ, ցեղասպանության հարյուրամյակին ընդառաջ մենք նախ պետք է ազատվենք այս սարսափելի մտածողություն ունեցող ղեկավարությունից և հետո հսկայածավալ աշխատանքներ իրականացնենք մեր թշնամիների դեմ` մեր երկրի դիրքերն աշխարհում ամրապնդելու համար:
Աշոտ Գրիգորյան. «Եթե վարչապետը ա-ն բ-ից տարբերող լիներ, իրեն թույլ չէր տա հարձակվել նախորդ իշխանության ձեռքբերումների վրա»
«Zham. am»-ի հարցերին է պատասխանել Եվրոպայի հայկական միությունների ֆորումի խորհրդի նախագահ Աշոտ Գրիգորյանը:
-Ձեր կարծիքով, ո՞րն էր այն գլխավոր իրադարձությունը, որ կատարվեց անցյալ տարի:
-Անցյալ տարվա ամենախոշոր իրադարձությունը երևի թե բոլորի կարծիքով Մաքսային միության հետ կապված խնդիրն էր, բայց ես կասեի մինչև այդ փետրվարի 18-ը շատ ավելի ճակատագրական էր մեր ազգի համար: Եվ իմ կարծիքով՝ անցյալ տարվա ամենախոշոր երևույթը նախագահական կեղծված ընտրություններն էին, որը կարելի է ասել ապահովեց մեր երկրում տնտեսական և քաղաքական խոշորագույն ճգնաժամ` վերջին 10-15 տարիների ընթացքում: Ամենացնցող իրադարձությունը ես համարում եմ փետրվարի 18-ին խայտառակորեն կեղծված ԱՊՀ երկրների ու ԵՄ-ի կողմից փարիսեցիաբար ընդունված, հաստատված այդ նախագահական ընտրությունները:
-Պարո՛ն Գրիգորյան դուք, բնականաբար, բազմաթիվ շփումներ ունեք Եվրոպական մի շարք երկրների վերնախավի հետ, ի՞նչ եք կարծում Մաքսային միություն մտնելուց հետո ինչ ազդեցություն այն կունենա Հայաստանի վարկի վրա:
-Այստեղ մեր կարծիքը` նկատի ունեմ Եվրոպայի հայկական միությունների և ֆորումի նախագահության կարծիքը, շատ հստակ է, այդ աշխատանքները, որ վարվում էին ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագրի ստորագրման շուրջ և այն աշխատանքները, որը վարվում էր Ռուսաստանի հետ` ՄՄ-ի պայմանագրի կնքման շուրջ, եթե ներկայացվեին ժողովրդի դատին, եթե քննարկումներ կատարվեին արհեստավարժ բարձրագույն մասնագետների կողմից, քաղաքական գործիչների կողմից, թափանցիկ դրվեր կշեռքի նժարի վրա երկուսն էլ, ապա, իմ կարծիքով, ոչ մի դեպքում տեղի չէր ունենա այն խայտառակությունը, ինչին որ մենք ականատես եղանք:
Այսինքն` երկու-երեք տարի բղավում էինք, թե ասոցացման պայմանագրի վրա ոչ միայն Հայաստանը շատ ինտենսիվ և ակտիվ աշխատում է, այլև Հայաստանը առաջատարներից է արևելյան գործընկերության այդ խմբի մեջ, և հանկարծ սեպտեմբերի 3-ին տեղում որոշում է ընդունվում, որ Հայաստանը պետք է մտնի ՄՄ: Բնական է, որ Ռուսաստանի հետ մեր կապերը և մեր միասնությունն անքակտելի են, թեկուզ այն պատճառով, որ ինչ ռազմավարական օբյեկտ Հայաստանում կար, արդեն տրվել է Ռուսաստանին: Բնական է, որ Ռուսաստանը մեզ համար առաջին գործընկերն է Հարավային Կովկասում և ամբողջ տարածաշրջանում, Մերձավոր Արևելքում և այլն: Բնական է, որ մենք և ռուսները ունենք ընդհանուր թշնամի` ի դեմս Թուրքիայի, և բնական է, որ մենք, որպես ռազմավարական ընկեր, պետք է ռուսներին ունենանք:
Սակայն անբնական է, որ ելնելով այս ամենից` հանկարծ մեր եվրոպական ակունքները, կամ եվրոպական կապերը մոռանում ենք: Մի ժողովուրդ, որի լեզուն պատկանում է հնդեվորապականին և հանդիսանում է հնդեվրոպականի հիմքը, մի ժողովուրդ, որի ամբողջ մտածողությունը, մշակույթը եվրոպական է և իր ամբողջ մտածողությամբ կապված է եվրոպականի հետ, ու հանկարծ մենք մեզ պահում ենք ոչ քրիստոնեաբար, այսինքն` Եվրոպային տալիս ենք խոստումներ և խաբում ենք, ասեմ, որ շատ ծանր է եվրոպացիների կողմից ընդունվել այս խաբեբայության փաստը, բացարձակ ծանր, մանավանդ, որ խաբեբայության հիմքում ընկած էր Եվրոպայից գոնե կես միլիարդ, մեկ միլիարդ եվրովարկ վերցնելու այդ մարմաջը: Սերժ Սարգսյանը ոչ թե Եվրոպայի հետ համագործակցում էր հանուն եվրոպական արժեքների, այլ ընդամենը գլխում ուներ մի բան` ինչպես Եվրոպային խաբի, մի վարկ վերցնի, հետո Ռուսաստանի հետ իր հարաբերությունները շարունակի: Անկասկած, նա Ռուսաստանի հետ պիտի աներ այն, ինչ որ արեց, բայց ինչո՞ւ խաբեբայության հողի վրա` Եվրոպայում դա չկարողացան հասկանալ:
Իմ խորին համոզմամբ՝ չհասկացավ նաև Պուտինը, որովհետև նրա կողմից տեսանք՝ ինչպիսի վերաբերմունքի արժանացավ Սերժ Սարգսյանը, երբ որ Երևանում էր: Եվ մենք ունենք մեր հստակ տեղեկատվությունը Սարգսյան-Պուտին վատ հարաբերությունների շուրջ: Վատթարագույն հարաբերությունները երևի բոլոր հայ նախագահների մեջ, որ ունեցել են ռուս նախագահների հետ, դա Սարգսյան -Պուտին հարաբերություններն են: Այդպիսի խաղատնային քաղաքականություն վարել, սա միայն նախագահ Սարգսյանը կարող էր գտնել, որի համար սովորական է դարձել եվրոպական խաղատներում հսկայական գումարներ տարվելը: Եվ եթե եվրոպական խաղատներում հսկայական գումարներ տարվելը սարսափելի պարսավելի երևույթ է, ապա դիվանագիտության մեջ այդպիսի պարտությունները պետք է համարվեն ծանրագույն հանցագործություն և պիտի պատասխան տա նա, ով թույլ է տվել մեր ազգի ճակատագրի հետ այդպես խաղալ:
-Վերջերս դյուրացվել է Հայաստանի և Եվրոպայի միջև վիզային ռեժիմը, որի արդյունքում կհեշտանա ՀՀ քաղաքացիների մուտքը դեպի ԵՄ անդամ երկրներ, սակայն միաժամանակ կբարդանա ՀՀ այն քաղաքացիների վիճակը, որոնք այսօր ոչ օրինական կարգավիճակով ապրում են ԵՄ երկրներում: Ի՞նչ եք կարծում, հնարավոր է, որ դրա արդյունքում ՀՀ քաղաքացիների ներհոսք սկսվի դեպի Հայաստան:
-Հիմա մենք կտեսնենք, թե ինչ լուծումներ կգտնեն մեր ճարպիկ հայրենակիցները, բայց ես համարում եմ շատ մեծ անբարոյականություն, երբ որ զարտուղի ճանապարհներով հայը տեղափոխվում է Եվրոպա և նույն զարտուղի ճանապարհներով էլ այդտեղ աշխատանք է հայայթում: Ընդ որում, գիտենք, որ ցավալիորեն շատ բացասական արդյունքներ է ունենում այդ ճանապարհով հայտնված հայը:
Ես կողմ եմ, որ վիզային ռեժիմի նոր տարբերակի շնորհիվ շատերը չկարողանան Եվրոպայում շարունակել իրենց այդ կիսատ-պռատ գոյությունը և վերադառնան Հայաստան: Մյուս կողմից, եթե ներգաղթը, թեկուզ ոչ այնքան ցանկալի ճանապարհով կխրախուսվի, այնուամենայնիվ, ես դա էլ եմ համարում դրական, որովհետև Եվրոպայում կան տասնյակ հազարավոր հայեր, որոնք կամուկացի մեջ են միայն այն պատճառով, որ այսօրվա վարչակազմը բոլորի համար անընդունելի է, եթե չասեմ ատելի: Բայց թեկուզ ստիպված, եթե նրանք հիմա էլ այդ կամուկացի ռեժիմը փոխեն հստակ ներգաղթով, չի բացառվում, որ Տիգրան Սարգսյանի կողմից այդքան վախեցած կրիտիկական, հեղափոխական զանգվածը կմեծանա: Այդ մարդիկ, այնուամենայնիվ, Եվրոպայում քաղաքացիական հասարակության ինչ-որ փորձով անցած մարդիկ են և վերադառնալով կհզորացնեն Հայաստանում քաղաքացիական հասարակությունը և ավելի ակտիվ կդառնան մարդիկ քաղաքական կյանքում: Էլ չեմ խոսում, որ այստեղ` Եվրոպայում, բոլորը սովորել, վարժվել են, որ ընտրությունները պետք է լինեն նորմալ, թափանցիկ և իրենց հստակ կարծիքը կունենան այս խնդրի շուրջ:
-Այսօր Հայաստանում լայնորեն քննարկվում են տնտեսության զարգացման հեռանկարները, վարչապետն էլ իր վերջին ասուլիսում նշել էր, որ իրականում մարդկանց կենսամակարդակը բարձրացել է, սակայն իրենք դա դեռ չեն գիտակցում, քանզի այդ ամենին չի նպաստում ԶԼՄ-ների աշխատանքը: Ի՞նչ կասեք այդ մասին:
-Վարչապետը, անկասկած, ճիշտ է ասում, որ բնակչության կենսամակարդակը բարձրացել է: Ոչ թե բարձրացել է, այլ «սարսափելի» է բարձրացել, բայց ինքը նկատի է ունեցել իր և իր նմաններին: Բայց նրանք ժողովրդի հետ ոչ մի ընդհանուր բան չունեն: Թող նա ժողովրդի անունից չխոսի, որովհետև ժողովրդի կենսամակարդակը եթե բարձրանում է, ժողովուրդն անմիջապես դա զգում է և դրան դրական ռեակցիա է տալիս: Եթե վարչապետը գտնում է, որ ինքը բոլորից խելոքն է ու ժողովուրդը հիմար է ու ոչ ոք ոչինչ չի հասկանում, ժողովուրդն էլ ճիշտ հակառակն է մտածում, ցավոք: Ժողովուրդն էլ մտածում է, որ այս ինչ հիմար վարչապետ ունենք, որ չի կարողանում ա-ն բ-ից տարբերել: Եվ իսկապես, եթե վարչապետը ա-ն բ-ից տարբերող լիներ, գոնե իրեն թույլ չէր տա հարձակվել նախորդ իշխանության ձեռքբերումների վրա: Հարձակվում է այն կետի վրա, որում նախորդները շատ ուժեղ են, իսկ ինքը տապալված է:
Այնպես որ, վարչապետի ասածը ոչ մեկ չի կարող լուրջ ընդունել և հատկապես չի կարող լուրջ ընդունել այն պատճառով, որ եթե մի մարդ հայտարարում է, որ ինքը Կիպրոսում չի եղել և բացառում է, որ Կիպրոսում բացել է օֆշոր, եթե մի մարդ հայտարարում է, որ Կիպրոսում, ճիշտ է, պարզվում է իր անունով օֆշոր կա, բայց այդ օֆշորը մեռած հոգիների վրա է բացված, եթե մի մարդ կարծում է, որ «Նաիրիտը» փակելով և քիմիական հզոր տնտեսությունը կործանելով ինքը կարող է այնուամենյանիվ վարչապետ կոչվել, այդ մարդը, անկասկած, անլուրջ է:
Եթե ինքը կարծում է, որ այն հարյուրավոր միլիոնները, որ ինքը գողացել է և տեղավորել օֆշորներում` վայելելու է` սխալվում է: Քանի որ այդ փաստերը կոծկելը գնալով ավելի դժվարանում է, և գողության փաստը բացվելու է, նա այսօր մտածում է՝ ուր տեղափոխել այդ գումարները և այդ խնդրի լուծման համար ուղարկում է ԱԳ նախարարին, որպեսզի Վանուատու երկրի (կղզիների մի խումբ է, որը Ինդոնեզիայից այն կողմ է գտնվում) փոխվարչապետի հետ ստորագրի հարաբերություններ սկսելու պայմանագիր, քանի որ Կիպրոսում արդեն վտանգավոր է այդ փողերը պահելը: Եվրոպայում ԶԼՄ-ները գրում են, որ հիմա էլ սկսվել է ֆինանսերի արտահոսք` Կիպրոսից դեպի Վանուատու:
Եվ հենց այս պահին նախարար Նալբանդյանը անհասկանալի և ՀՀ-ի համար անպետք պայմանագրեր է սկսում կնքել Վանուատու կոչված աննշմար մի պետության հետ: Ինչո՞ւ: Պարզվում է, որպեսզի վարչապետը կարողանա փողերը տեղափոխել այնտեղ, պարտադիր պետք է ունենալ ֆինանսական տրանսֆերների համար ապոստիլով հաստատված փաստաթղթեր, և դրա համար նա ուղարկում է իր արտգործնախարարին, որպեսզի ստորագրվեն միջպետական պայմանագրեր` Հայաստանի և Վանուատուի միջև: Վարչապետը մտածում է, որ եթե ջայլամի պես գլուխը մտցնում է ավազի մեջ , ապա իր հետույքը չի երևում: Այդպիսի վարչապետի հայտարարությունները քննարկելը, կներեք, բայց անլրջություն է: Ես կարծում եմ, որ այդ մամլո ասուլիսին նրա արած հայտարարությունից առաջ, եթե վարչապետի փոփոխությունը համարվում էր անհրաժեշտություն, ապա այսօր արդեն չափազանց անհրաժեշտ է: Եթե Սերժ Սարգսյանը հապշտապ նրան չփոխի, ապա կարելի է հանգիստ հայտարարել, որ մեր երկիրը վարչապետ արդեն չունի:
-ՀՀԿ-ական շատ գործիչներ նշում են այն մասին, որ մարդիկ Հայաստանից հեռանում են, ոչ թե վատ կյանքից, այլ պարզապես դա հայերի ապրելակերպի բաղկացուցիչ մասն է, դուք համամի՞տ եք նման գնահատականի հետ:
Դրան համամիտ չեն «Հանրապետական» կուսակցության գործիչների 90 տոկոսը, որոնց հետ ես հիանալի մտերիմ կապեր ունեմ: Բոլորն էլ գտնում են, որ այն, ինչ որ այսօր կատարվում է Հայաստանում դա մեր դժբախտությունն է: Ես դեռևս չեմ տեսել նման հանրապետական, որ նախագահի շատ արարքները պաշտպանելով հանդերձ` արտագաղթի մասին խոսք գնալիս չհանձնվի: Գուցե կան մի երկուսը, որոնց հետ ես չեմ շփվում: Ես չեմ շփվում Շառլատանովի հետ (նկատի ունի ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին), չեմ շփվում Գալուստ Սահակյանի հետ:
Գուցե դրանց նման խեղկատակները փորձեն նման միտք հայտնել: Բայց դա վիրավորանք է մեր ազգի համար: Որովհետև ես շփվում եմ Սփյուռքում հայաստանցիների ստվար բանակի հետ, տասնյակ հազարների հետ և ես ձեզ կարող եմ ասել, որ գոնե հայաստանցիների կեսը երազում է Հայաստան վերադառնալ, եթե Հայաստանում մի փոքր տանելի լինեն պայմանները:
Եթե Հայաստանում արդարադատությունը աշխատի, գործազրկությունը պակասի և աշխատատեղերը ավելանան, գոնե մի հարյուր հազար հայ տեղափոխվելու է Հայաստան: Այո՛, եթե համակարգը փոխվեց, ես գիտեմ, որ հանրապետականներից շատ շատերը՝ սկսած վարչապետ Տիգրան Սարգսյանից, գաղթականի ցուպը առնելու են ձեռքները ու աղաղակով փախչելու են Հայաստանից` նախապես իրենց միլիոնները Վանուատու տեղափոխելուց հետո: Բայց թող իրենք չխառնեն իրենց ` սովորական ժողովրդի հետ: Չկա այդպիսի բան. ժողովուրդը երազում է իր հողի վրա ապրել:
-Հայտնի է, որ վերջին տարիներին կտրուկ նվազել են արտասահմանյան ներդրումները Հայաստանում: Ի՞նչ եք կարծում, որն է դրա պատճառը: Ինչու՞ եվրոպական ներդրողների համար գրավիչ չէ հայկական շուկան:
-Դա, իմ կարծիքով, դասագրքային պատասխան է. եվրոպացիները մեծ հաճույքով ներդրում կանեին Հայաստանում, եթե Հայաստանում լիներ մրցակցային դաշտ: Հայաստանում մրցակցային դաշտը իսպառ վերացել է: Մոնոպոլիաները այնպիսի խղճուկ մարդկանց ձեռքում են, որոնք չունեն կրթություն, որոնք չունեն գիտելիքներ, բայց լավ սովորել են զենքով տնտեսական դաշտում աշխատել: Մի բան, որը եվրոպացին երբևիցե չի տեսել: Եթե ամերիկացիները 20-ական թվականներին ունեցել են այդպիսի բան, Եվրոպայում այդպիսի բան երբեք չի եղել: Եվրոպայում մրցում են կրթությամբ, մրցում են գիտակցությամբ և իմաստությամբ: Հայաստանում դուք շատ լավ գիտեք՝ ովքեր են կիսագրագետ օլիգարխները, անունները չտամ: Ովքեր են այն մոնոպոլիստները, որոնք ընդամենը ֆիզիկական, բիրտ ուժի միջոցով, նույնսիկ «տեցի կռուգ» կոչված վայրում ժամանակին իրար վրա կրակելով` կարողացել են ստեղծել իրենց համար ոլորտներ, որտեղ ուրիշ ոչ ոքի չի կարելի մտնել: Նույնիսկ, երբ խոշոր ինվեստիցիոն ծրագրերով Հայաստան են ժամանել տարբեր ընկերություններ, Հայաստանում նրանց անմիջապես կա՛մ կասեցրել են, կա՛մ ներգրավել են` գողացել են ինչ-որ գումարներ և դուրս են շպրտել: Կան սփյուռաքահայեր, որոնք բացարձակ թալանվելով, նույնիսկ աղքատի կարգավիճակով Հայաստանից դուրս են եկել:
Ես այդպիսի սփյուռքահայերի անուններ կարող եմ տալ: Այս ընդհանուր պատկերը, եթե եվրոպացին, կամ ամերիկացին տեսնում է, բնական է, որ խելքը չի կորցրել, որ գա Հայաստան և ներդրում անի: Ահա առաջին և հիմնական պատճառը, ինչու ներդրումային ոչ մի ծրագիր վերջին տարիներին Սերժ Սարգսյանի կառավարությունը չի կարողանում հայթայթել, ստանալ:
-Ներկայիս իշխանությունները մի քանի տարի վարելով բանակցություններ եվրոպացիների հետ` վերջում կտրուկ որոշում կայացրին միանալու ՄՄ-ին և, բնականաբար, 2014 թվականին Հայաստանը մտնելու է ՄՄ-ի մեջ : Ի՞նչ հետևանքներ դա կարող է ունենալ ցեղասպանության ճանաչման գործընթացի վրա Եվրոպայում, հատկապես, եթե հաշվի առնենք, որ 2015 թվականին Ցեղասպանության 100-ամյակի տարելիցից առաջ Թուրքիան ակտիվ հակաքարոզչությամբ է զբաղվելու այս հարցի շուրջ:
-Ցեղասպանության ընդունման արշավանքները կասեցվեցին շատ ավելի վաղ, քան ՄՄ-ի հետ մեր խնդիրների ծագումն էր: Կասեցվեցին այն ժամանակ, երբ հայ-թուրքական հարաբերությունները վավերացվեցին, ստորագրվեցին Շվեյցարիայում` մեր վայ նախարար, բոլոր ժամանակների ամենակիսագրագետ և անհաջող ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանի կողմից Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ: Այն ժամանակ մենք շատ մեծ աղմուկ բարձրացրինք, որ այդ փաստը մեզ ցեղասպանության ընդունման մեր հաղթարշավը կկասեցնի: Ցավալի կլիներ, եթե ցեղասպանության հարցի ընդունման ասպարեզում, որտեղ հատկապես մենք ակտիվ ենք աշխատում, կասեցվեր: Ցավոք, հենց դա կատարվեց: Եվ Թուրքիան օգտվելով առիթից` իսկապես շատ ակտիվացրեց իր աշխատանքները ու բավականաին գրագետ վարեց:
Ցավալիորեն Թուրքիային հավասար աշխատանք տարավ Ադրբեջանը, որը ցեղասպանության խնդրի հետ ոչ մի ընդհանուր բան չունի, բայց ավելի հաճախ նույնիսկ ավելի ագրեսիվ է հանդես գալիս ցեղասպանության դեմ, տարբեր միջազգային ատյաններում, կոնֆերանսներում, քաղաքական դիվանագիտական հարաբերությունների շփման կետերում, քան ինքը՝ Թուրքիան: Հայաստանը բացարձակապես այդ տանդեմին տանուլ տվեց` նախապես հիանալի մտածված` հայ-թուրքական արձանագրությունների ծրագրի պատճառով:
Մյուս կողմից Սերժ Սարգսյանը ապացուցեց սփյուռքահայությանը, որ ղարաբաղցին չի կարող հասկանալ արևմտահայի դարդն ու ցավը: Ժամանակին, երբ որ արևմտահայերը սկսեցին բղավել, որ Սերժ Սարգսյանի նախագահ դառնալու հետևանքով ցեղասպանության հարցը կործանվելու է, քանի որ նա ղարաբաղցի է և ղարբաղցին երբեք չի զգացել այդ ցավը, մենք՝ հայաստացիներս, խիստ դեմ էինք այդ հայտարարությանը, որովհետև մենք բոլորս զգում ենք ցեղասպանության ամբողջ արհավիրքը ճիշտ այնպես, ինչպես արևմտահայերը: Սերժ Սարգսյանը ապացուցեց, որ սփյուռքահայերի վախը շատ տեղին էր: Եվ, փաստորեն, նա ցեղասպանության հարցում բացարձակապես չի ընկալում՝ ինչ քայլեր է պետք անել: Էլ չենք խոսում այն մասին, որ, անկասկած, նրա համար Ղարաբաղի խնդիրը շատ ավելի գերակա է, քան ցեղասպանության հարցը:

Zham. am