Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը կենսաթոշակի անցնելու կապակցությամբ 2014 թվականին հրաժեշտ է տալու մարզպետի պաշտոնին։ «Չորրորդ իշխանություն» թերթի տեղեկություններով՝ Արմավիրի մարզպետի աթոռին տիրանալու համար մրցապայքարի մեջ են մտել Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը, Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը և մեծամասնական ընտրակարգով պատգամավոր դարձած ՀՀԿ-ական Նահապետ Գևորգյանը՝ հայտնի Նովոն։
«Հիշեցնենք, որ վերոնշյալ թեկնածուներն ամուր հենարաններ ունեն հայաստանյան էլիտայում։ Ռուբեն Խլղաթյանի խնամին` Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, նախկին Աժ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանն է` Նեմեց Ռուբոն։ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանին սատարում է հարազատ հայրը՝ Աժ` գեներալ պատգամավոր Մանվել Գրիգորյանը։ Իսկ Նահապետ Գևորգյանի հաղթաթուղթը համարվում է վերջին տասնամյակում տեղի ունեցած համապետական ընտրություններում տարաբնույթ ընտրակեղծիքներով ՀՀԿ-ին արջի ծառայություն մատուցելը»,–գրում է«ՉԻ»-ին։
Մրցապայքար Արմավիրի մարզպետի աթոռի համար

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։