Լրահոս

10.01.2014 19:33


Ռուսաստանի Ազգային Հաշվարկային Դեպոզիտարիան և Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիան ամրապնդում են համագործակցությունը

Ռուսաստանի Ազգային Հաշվարկային Դեպոզիտարիան և Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիան ամրապնդում են համագործակցությունը

Ռուսաստանի արժեթղթերի կենտրոնական դեպոզիտարիա՝ Ազգային Հաշվարկային Դեպոզիտարիան (ԱՀԴ), ևՀայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիան (ՀԿԴ) կնքեցին փոխշահավետ հարաբերությունների զարգացմանը և ամրապնդմանը ուղված փոխհամաձայնության հուշագիր:

Կողմերը համաձայնվեցին ընդլայնել երկկողմանի համագործակցությունը՝ արժեթղթերի անդրսահմանյան վերջնահաշվարկի համար արդյունավետ և հուսալի ռեեստրավարման համակարգի ստեղծման ուղղությամբ:

Համաձայն հուշագրի, դեպոզիտարիաները նախատեսում սերտորեն համագործակցել բիզնեսի տեսանկյունից, ինչպես նաև կազմակերպել սպասարկվող արժեթղթերի և ռեեստրավարման ծառայությունները կարգավորող իրավական ակտերի մասին տեղեկատվության փոխանակում: Ընկերությունները նաև նախատեսում են փոխանակել իրենց լավագույն փորձը օգտագործվող տեխնոլոգիաների, գործունեության ստանդարտների և զարգացման պլանների գծով, ինչպես նաև նախագծերի, աշխատանքային խմբերի և այլ համապատասխան միջոցառումների մասին տեղեկատվությունը: Ի լրումն, ընկերությունները նախատեսում են երկկողմանի խորհրդատվություն տրամադել համագործակցության բոլոր ասպարեզներում:

ԱՀԴ-ի Խորհդի նախագահ՝ պրն Էդդի Աստանինը՝ մեկնաբանելով հուշագրի կնքումը, նշեց. «ԱՊՀ երկրների կենտրոնական դեպոզիտարիաների հետ ռազմավարական համագործակցության զարգացումը ԱՀԴ-ի, որպես Ռուսաստանի կենտրոնական դեպոզիտարիայի, առաջնահերթություններից մեկն է, և դրան նպաստում է նաև մեր համատեղ աշխատանքը Եվրասիայի Կենտրոնական Դեպոզիտարիաների Ասոցիացիայի ներքո: Մենք համոզված ենք, որ Ռուսաստանի և Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիաների միջև համագործակցությունը դրական ազդեցություն է ունենալու մեր երկրների ֆինանսական շուկաների զարգացման վրա: Կնքված հուշագիրը թույլ կտա մեզ բարձրացնել Ռուսաստանի և Հայաստնի ԿԴ-երի կողմից սպասարկվող արժեթղթերի մասին տեղեկատվության հասանելիության մակարդակը՝ նպաստելով մեր շուկաների թափանցիկությանը ներդրողների համար:»

ՀԿԴ-ի Տնօրեն՝ պրն Վահան Ստեփանյանը հավելեց. «Մենք բարձր ենք գնահատում անդրսահմանյան վերջնահաշվարկի և արժեթղթերի հաշիվների վարման ոլորտում մեր համագործակցության ընդլայնումը ԵԿԴԱ-ի և, մասնավորապես, ԱՀԴ-ի հետ: Կարծում ենք, որ Հուշագիրը նպաստելու է ոչ միայն երկու դեպոզիտարիաների միջև համագործակցության ամրապնդմանը, այլ նաև երկու երկրների միջև առևտրի և ներդրումների հոսքի մակարդակի բարձրացմանը: Միևնույն ժամանակ, արժեթղթերի և թողարկողների մասին էական տեղեկատվության հասանելիությունը տեղական և արտասահմանյան ներդրողների համար կհեշտացնի ներդրումային որոշումների կայացման գործընթացը:»

Հիշեցնենք, որ 2011թ. հոկտեմբերին դեպոզիտարիաները կնքեցին ՀԿԴ-ում ԱՀԴ-ի անվանատիրոջ հաշվի բացման և սպասարկման մասին համաձայնագիրը, որը թույլ է տալիս ԱՀԴ-ի հաճախորդներին օգտվել հայկական թողարկողների արժեթղթերի պահառության, հաշիվների վարման, ինչպես նաև վերջնահաշվարկի ծառայություններից:

Այս խորագրի վերջին նյութերը