Գյուղապետի ամուսինը «Jeep»-ով ոչխարների սպանդ անելուց հետո տղայի հետ հարձակվել է գյուղացիների վրա
Երեկ՝ հունվարի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում Արտամետ գյուղի բնակիչ, 50-ամյա Տոնական Ղազարյանը Բաղրամյան-Արտամետ ավտոճանապարհի 5-րդ կմ-ին իր կողմից վարած «Mitsubishi Montero» մակնիշի 33 VՏ 128 համարանիշի ավտոմեքենայով հարվածել է Նոր-Արտագես գյուղի բնակիչ, 43-ամյա Զադա Բրոյանին պատկանող ոչխարի հոտին: shamshyan.com–ը գրում է, որ արդյունքում 35 ոչխարից 30-ը սատկել է:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում Զ. Բրոյանն ու նրա հարազատները զայրացած հայտնում էին, որ վարորդը հոտին հարվածելուց հետո իջնում է ավտոմեքենայից ու հայհոյանքներով հարձակվում իրենց վրա, այնուհետև զանգահարում ու վթարի վայր է կանչում իր տղային, ով էլ «Mercedes»-ով ժամանում է իր ընկերների հետ ու նորից սկսում լկտի պահվածք դրսևորել իրենց նկատմամբ:
Այդ ամենից հետո սկսում են հարվածել Զ. Բրոյանին պատկանող ВАЗ 2121 մակնիշի 28 ՕՍ 490 համարանիշի ավտոմեքենային:
Ըստ գյուղացիների պատմածի՝ Տ. Ղազարյանի կինը Արտամետի գյուղապետն է: