Լրահոս

10.01.2014 12:19


ԱՄՆ նահանգներից մեկում քիմիական նյութերի արտահոսքի պատճառով արտակարգ դրություն է հայտարարված

ԱՄՆ նահանգներից մեկում քիմիական նյութերի արտահոսքի պատճառով արտակարգ դրություն է հայտարարված

Ամերիկյան Արևմտյան Վիրջինիա նահանգի 9 շրջաններում արտակարգ դրություն է հայտարարված գործարանում քիմիական նյութերի արտահոսքի հետևանքով։ Դրանց մի մասը գետերն է լցվել։ Արգելվել է ջրի օգտագործումը խմելու, լվանալու նպատակով։ Այն մատակարարում է «Virginia American Water» ընկերությունը։ Իշխանությունները զգուշացրել են, որ վնասակար նյութերից ջուրը չի մաքրվի անգամ եռացնելու դեպքում։ newsru.com–ի տեղեկացմամբ՝ նահանգի ղեկավարությունը՝ Ազգային գվարդիայի և արտակարգ ծառայությունների հետ, առաջնային խմելու ջրով է ապահովում հիվանդանոցները, բժշկական հաստատությունները և դպրոցները։ Մի քանի շրջաններում հրահանգվել է փակել որոշ դպրոցներ, համալսարաններ և ռեստորաններ։ Լրատվական աղբյուրներից հայտնի է դարձել, որ արտահոսքը տեղի է ունեցել Չարլստոն նահանգի մայրաքաղաքի «Freedom Industries» գործարանում։ Ջրամատակարարման մասնագետների փոխանցմամբ՝ նյութը (4-Methylcyclohexane Methanol) դասվում է վտանգավորների շարքին, բայց մահացու չէ։ Իշխանությունները դեռ չգիտեն՝ որքան կտևեն արտահոսքի վերացման աշխատանքները։ Արտակարգ իրավիճակը կշարունակվի այնքան, մինչև ջուրը խմելու համար կրկին պիտանի դառնա։

Այս խորագրի վերջին նյութերը