Երթը՝ ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի և նրա ձերբակալված ընկերների, մեկնարկել է
Քիչ առաջ Ազատության հրապարակից մեկնարկեց երթը՝ ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի և նրա ձերբակալված ընկերների։ Այն, սկիզբ առնելով Ազատության հրապարակից, շարժվեց դեպի Հյուսիսային Պողոտա, այնտեղից՝ ՀՀ գլխավոր դատախազություն։ Երթի մասնակիցները պահանջում էին ազատ արձակել «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանին և նրա ընկերներին՝ նրանց ձերբակալությունները համարելով քաղաքական։ Երթին ներկա էին Րաֆֆի Հովհաննիսյանը, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, «Սարդարապատ» շարժումը և մի խումբ երիտասարդ ակտիվիստներ։ Հիշեցնենք, որ 16 օր հացադուլի մեջ գտնվող Շանթ Հարությունյանը երեկ դուրս է եկել հացադուլից։ Նրա վիճակը կտրուկ վատացել է, որի պատճառը եղել է հացադուլից հետո նրան որպես սնունդ տված ձուն։ Շանթ Հարությունյանն այժմ գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում։

7or.am