«Շիբա» իսրայելական բժշկական կենտրոնի ներկայացուցիչները հայտնել են, որ երեկվանից երկրի նախկին վարչապետ Արիել Շարոնը, որը 2006–ից կոմայի մեջ է, մահամերձ է։ Ռամատ–Գանե քաղաքում գտնվող «Շիբայում» են Շարոնի որդիները, ընկերներն ու հարազատները։ Իսրայելական թերթերի առաջին էջերը նվիրված են Շարոնին։ Այս մասին տեղեկացնում է newsru.com–ը՝ NEWSru Israel–ին հղումով։
Արիել Շարոնն Իսրայելի վարչապետի պաշտոնը ստանձնել է 2001թ. փետրվարին։ Վարչապետի պաշտոնում նա «զսպման քաղաքականություն» էր վարում՝ գլոբալ համաձայնություններ չթույլատրելով պաղեստինցիների հետ և աստիճանաբար անցնելով հարաբերությունների բարելավման այն պայմանով, որ պաղեստինցի ներկայացուցիչները հրաժարվեն ահաբեկչությունից և տարածաշրջանում գերիշխող դեր զբաղեցնելուց։ 2006թ. հունվարի 4–ին Արիել Շարոնը հիվանդանոց է տեղափոխվել, որտեղ բժիշկներն «ուղեղի կաթված» ախտորոշումն են տվել։ Այդ ժամանակվանից Շարոնն ուշքի չի եկել։
Իսրայելի նախկին վարչապետ Արիել Շարոնը մահամերձ է