Րաֆֆի Հովհաննիսյանը` Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի մասին
«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի ՀովհաննիսյանըԳԱԼԱ-ի հետ զրույցում պատասխանել է Ռոբերտ Քոչարյանի` քաղաքականություն վերադառնալու մասին հարցին՝ նշելով, որ ինքն այդպիսի միտում չի տեսնում:
Իսկ նախկին նախագահի կողմից վարչապետին տրված պատասխանը ոչինչ չի ասում. «Դա իր իրավունքն է, եւ մարդիկ այդպես պիտի բաց բանավեճի միջոցով իրենց դիրքորոշումն արտահայտեն, բայց ակնհայտ է, որ Հայաստանի փոփոխությունը պետք է քաղաքացիական, քաղաքական ուժերի միացման միջոցով տեղի ունենա, ով ուզում է միանա, թող միանա, ես դրանցից մեկն եմ»,-նշել է Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականություն վերադառնալու դեպքում ինչպիսի՞ն կլինի «Ժառանգության» դիրքորոշումը» հարցին Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Ես «եթե»-ներով չեմ խոսում, ես փետրվարին կասեմ»:
Րաֆֆի Հովհաննիսյանը` Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի մասին
«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատասխանել է Ռոբերտ Քոչարյանի` քաղաքականություն վերադառնալու մասին հարցին՝ նշելով, որ ինքն այդպիսի միտում չի տեսնում:
Իսկ նախկին նախագահի կողմից վարչապետին տրված պատասխանը ոչինչ չի ասում. «Դա իր իրավունքն է, եւ մարդիկ այդպես պիտի բաց բանավեճի միջոցով իրենց դիրքորոշումն արտահայտեն, բայց ակնհայտ է, որ Հայաստանի փոփոխությունը պետք է քաղաքացիական, քաղաքական ուժերի միացման միջոցով տեղի ունենա, ով ուզում է միանա, թող միանա, ես դրանցից մեկն եմ»,-նշել է Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականություն վերադառնալու դեպքում ինչպիսի՞ն կլինի «Ժառանգության» դիրքորոշումը» հարցին Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Ես «եթե»-ներով չեմ խոսում, ես փետրվարին կասեմ»:
Մանրամասները՝ galatv.am–ում։