Րաֆֆի Հովհաննիսյան. «Հույս եմ տածում, որ Թևան Պողոսյանը կվերանայի որոշումը»
«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր եղել է Ազատության հրապարակում, մասնակցել Շանթ Հարությունյանի պաշտպանության նպատակով անցկացվող բողոքի ցույցին: Բացի Շանթ Հարությունյանի մասին իր պաշտպանական վերաբերմունքն արտահայտելուց՝ նա պատասխանել է նաեւ ԳԱԼԱ-ի մի քանի հարցերին:
Մասնավորապես Թեւան Պողոսյանի՝ պատգամավորական մանդատը վայր դնելու կապակցությամբ նա հույս է հայտնել, որ պատգամավորի որոշումը վերջնական չի լինի, եւ նա կվերադառնա ԱԺ:
«Հույս եմ տածում, որ կվերանայի որոշումը եւ կմնա խմբակցությունում, կոչ եմ արել մնալ պատգամավոր, որպես պարտաճանաչ երեսփոխան՝ շարունակել ծառայությունը, եւ մնացած բնութագրականն ու գնահատականը փետրվարին կտամ»,- ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը:
Կուսակցության առաջնորդը համոզված չէ, որ քայլը ՀՀԿ-ի ճնշումների ներքո է կատարվել, այլ ըստ նրա` բխում է մասնավոր տիրույթից: Նա ասել է. «Այս շրջանը, մի քանի ամիսները եւս պիտի ցույց տան յուրաքանչյուրի բնութագրականները, թե ով ինչպես է իրեն պահում, եւ խոսքը միայն Թեւանի մասին չէ»:

Մանրամասները՝ galatv.am–ում։