Հյուսիսային Կորեան դատապարտել է ԱՄՆ լրացուցիչ զորքերի տեղակայումը Կորեայի Հանրապետությունում
Հյուսիսային Կորեան դատապարտել է ԱՄՆ որոշումը՝ Կորեայի Հանրապետություն ուղղել լրացուցիչ զորք և զինվորական տեխնիկա։ «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ի փոխանցմամբ՝ Պենտագոնը պլանավորում է ԿՀ ուղղել ժամանակակից տանկեր և մարտական հետևակային մեքենաներ, որոնք կտեղակայվեն ռազմական սահմանազատող գծի երկայնքով ապառազմականացված գոտում՝ Կորեական թերակղզին երկու մասի բաժանող հատվածում։ Հյուսիսային Կորեայի պետական տեղեկատվական գործակալությունը փոխանցում է, որ ԱՄՆ–ը իրականացնում է ծանր ռազմական տեխնիկայի զանգվածային տեղակայում անմիջապես Կորեական թերակղզում և նրա շրջաններում՝ ստեղծելով իրական ագրեսիայի վտանգ։ Ինչպես փոխանցում են տարածաշրջանային լրատվամիջոցները, հունվարի 8-ին Պենտագոնը հայտարարել է, որ փետրվարին ԿՀ 9 ամսով կմեկնի մոտ 800 զինծառայող։ Խոսք է գնում նաև 40 М1А Abrams տանկի և նույնքան հետևակային մեքենաների մասին։
«Այդ միջոցառումները վաղուց էին նախատեսված։ Դրանք պայմանավորված են Կորեական թերակղզում անվտանգության ապահովման մեր նպատակադրմամբ»,–Պենտագոնի ներկայացուցիչ Սթիվեն Ուորրենի խոսքերն է փոխանցել ԶԼՄ–ն։
Նշենք, որ ԱՄՆ–ը և Հյուսիսային Կորեան չունեն դիվանագիտական հարաբերություններ։