Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետության նախագահ Միշել Ջոթոդիան հրաժարական է տվել
ԿԱՀ նախագահ Միշել Ջոթոդիան և երկրի վարչապետ Նիկոլյա Թիանգեյը հրաժարական են տվել։ «ИТАР-ТАСС»-ի տեղեկացմամբ՝ ավելի վաղ Կենտրոնական Աֆրիկայի երկրների առաջնորդները պահանջել են ԿԱՀ խորհրդարանականներից Ջոթոդիային հեռացնել իշխանությունից։ Ըստ աֆրիկյան ԶԼՄ–ի՝ Չադի մայրաքաղաք Նջամենայից Կենտրոնական Աֆրիկայի տնտեսական կազմակերպության գագաթաժողովի մասնակիցները հինգշաբթի դիմել են ԿԱՀ Ազգային անցումային խորհրդի պատգամավորներին՝ կոչ անելով ժամանել Նջամենա և նիստ անցկացնել ԿԱՀ ժամանակավոր Սահմանադրության մեջ փոփոխություններ անցկացնելու նպատակով, որը կստեղծի իրավական հիմք Ջոթոդիային իշխանությունից հեռացնելու համար։ Խորհրդարանականների մեծ մասը հատուկ չվերթով ԿԱՀ մայրաքաղաք Բանգիից տեղափոխվել է Նջամենա։
Նշենք, որ ԿԱՀ–ի հիմնական բնակչությունը քրիստոնյա է, իսկ ինքնահռչակված Միշել Ջոթոդիան՝ մահմեդական, որը վատ կառավարման համար իր դեմ է հանել հասարակական լայն զանգվածների։