«7օր»–ի տեղեկություններով, այսօր ԱԺ ոչիշխանական 4 խմբակցությունները՝ ԲՀԿ–ն, ՀԱԿ–ը, ՀՅԴ–ն և «Ժառանգությունը», ինչպես նաև «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության անդամները համատեղ հանդիպում են ունեցել։ Քննարկվել են 2014թ. հունվարի 1–ից ուժի մեջ մտած կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչին վերաբերող հարցեր։ 4 խմբակցությունների և քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչները վճռականություն են հայտնել միասնականպայքարի միջոցով հասնել այդ բաղադրիչը չեղյալ համարելուն։
«Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը «7օր»–ի հետ զրույցում հաստատել է այդ հանդիպման մասին տեղեկությունը՝ ավելացնելով.
–Քննարկվել են պարտադիր բաղադրիչը հանելու համատեղ գործողությունները։
ՀԱԿ–ի, ԲՀԿ–ի, ՀՅԴ–ի և «Ժառանգության» կողմից փետրվարի 3-ի ԱԺ գարնանային նստաշրջանի առաջին օրը, ՀՀ կառավարությանն անվստահություն հայտնելու հարցն այս հանդիպմանը չի քննարկվել։ Թեև Լևոն Զուրաբյանը «7օր»–ի հետ զրույցում ոչ միայն չի բացառել, այլև միանգամայն հավանական է համարել, որ առաջիկայում այդ հարցն էլ կքննարկեն։
Ի դեպ, «Դեմ ենք»–ը հունվարի 18–ին՝ ժամը 14։00–ին, հանրահավաք է անցկացնելու, որին հրավիրել են մասնակցել և ելույթ ունենալ նաև ոչիշխանական 4 խմբակցություններին։ Լ. Զուրաբյանի խոսքերով՝ իրենք սիրով ընդունել են այդ հրավերը։
ԲՀԿ–ն, ՀԱԿ–ը, ՀՅԴ–ն, «Ժառանգությունը» հունվարի 18–ին կմասնակցեն «Դեմ եմ»–ի հրավիրած հանրահավաքին
«7օր»–ի տեղեկություններով, այսօր ԱԺ ոչիշխանական 4 խմբակցությունները՝ ԲՀԿ–ն, ՀԱԿ–ը, ՀՅԴ–ն և «Ժառանգությունը», ինչպես նաև «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության անդամները համատեղ հանդիպում են ունեցել։ Քննարկվել են 2014թ. հունվարի 1–ից ուժի մեջ մտած կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչին վերաբերող հարցեր։ 4 խմբակցությունների և քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչները վճռականություն են հայտնել միասնական պայքարի միջոցով հասնել այդ բաղադրիչը չեղյալ համարելուն։

7or.am