Ուկրաինայի ՆԳ նախկին նախարարը վերակենդանացման բաժանմունքում է
segodnya.ua–ի տեղեկացմամբ՝ Ուկրաինայի Ներքին գործերի նախկին նախարար Յուրի Լուցենկոն փակ գանգուղեղային վնասվածքով և այտուցներով վերակենդանացման բաժանմունքում է հայտնվել այն բանից հետո, երբ Ավտոմայդանում ակտիվիստների հետ բախման ժամանակ «Բերկուտի» հատուկջոկատայինները հարվածներ են հասցրել նրան։ Այս մասին փոխանցել է քաղաքական գործչի մամուլի խոսնակ Լարիսա Սարգան. «Երեք այտուց գլխին՝ մաշկի տակ։ Կար է դրված 3 սմ,–ասել է նա՝ հավելելով,–խնդրել է վրեժխնդիր չլինել իր համար, ընդունել ծանրակշիռ որոշումներ»։

Բախման ժամանակ վնասվել է նաև Լուցենկոյի աջ աչքը։