Լրահոս

11.01.2014 17:33


Մոսկվայում Իրանի դեսպանատունը ՌԴ–ի հետ հնարավոր նավթային գործարքից տեղյակ չէ

Մոսկվայում Իրանի  դեսպանատունը ՌԴ–ի հետ հնարավոր նավթային գործարքից տեղյակ չէ

Մոսկվայում Իրանի դիվանագիտական առաքելությունը տեղյակ չէ Իրանի և Ռուսաստանի միջև հնարավոր նավթային գործարքից՝ ռուսական սարքավորումների դիմաց իրանական հում նավթի մատակարարում ՌԴ–ին։ Լուրը հայտնվել է արևմտյան մամուլում։ Այս մասին տեղեկացրել է «РИА Новости»-ին իրանական դեսպանատան բարձրաստիճան ներկայացուցիչը։ Ուրբաթ «Ռեյթեր» գործակալությունը հաղորդել է, որ Ռուսաստանը և Իրանը քննարկում են օրական իրանական նավթի 500 հազար բարելի մատակարարում ՌԴ՝ ռուսական սարքավորումների և ապրանքների դիմաց։ Գործակալության տվյալներով՝ երկու կողմերն էլ բանակցություններում լավ առաջընթաց են տեսնում, և հույս ունեն ստորագրել պայմանագիրը մոտ ժամանակներս։ Ինչպես փոխանցում է «Ռեյթեր»–ը, գործարքի կնքման պարագայում իրանական նավթի արտահանումը կավելանա 50%-ով։ Ներկա պահին Իրանի դեմ, որին ԱՄՆ–ն ու մի շարք արևմտյան երկրներ կասկածում են միջուկային զենք ստեղծելու մտադրության մեջ, գործում են մի շարք միջազգային պատժամիջոցներ, ինչպես նաև միակողմանի պատժամիջոց ԱՄՆ–ի կողմից։ Բացի այդ, ԱՄՆ–ը միակողմանի կարգով պատժամիջոցներ է կիրառում մի շարք արտասահմանյան ընկերությունների նկատմամբ, ովքեր խախտում են ամերիկյան պատժամիջոցներն Իրանի Իսլամական Հանրապետության հանդեպ։

Այս խորագրի վերջին նյութերը