Լրահոս

11.01.2014 12:46


Տավուշը երեկ նորից հակառակորդի նշանառության տակ էր

Տավուշը երեկ նորից հակառակորդի նշանառության տակ էր

Հունվարի 10-ին ամբողջ օրվա ընթացքում հակառակորդը հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը` կրակելով հայկական դիրքերի ու բնակավայրերի ուղղությամբ: Այս մասին Panarmenian.netին ասել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով, որ, մասնավորապես, կրակ է բացվել Տավուշի մարզի Բերդ քաղաքի ու սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր ու Այգեպար գյուղերի ուղղությամբ:

«Երեկոյան կրակահերթն ինտենսիվ էր, տարբեր տեսակի զինատեսակներ են օգտագործվել, ընդհուպ մինչև մեծ տրամաչափի «ԴՇԿ» գնդացիրներ: Հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում հաջողվել է լռեցնել հակառակորդին»,-նշել է Հովհաննիսյանը՝ հավելելով, որ հայկական կողմը կորուստներ ու վիրավորներ չունի:

Երեկոյան՝ 21:00-ի սահմաններում, Ներքին Կարմիրաղբյուրի ֆեյսբուքյան էջով տեղեկություն տարածվեց, որ ադրբեջանական կողմը մոտ 30 րոպե է՝ կրակում է գյուղի ուղղությամբ:

Մանրամասները՝ Panarmenian.net–ում։

Այս խորագրի վերջին նյութերը