«Prada»-ի ղեկավարությանը կասկածում են հարկերից խուսափելու մեջ
Միլանի դատախազությունը քննություն է սկսել «Prada» նորաձևության տան ղեկավարության նկատմամբ հարկերից խուսափելու կասկածանքով։ Այս մասին փոխանցում է «РИА Новости»-ն։ Պաշտոնական մեկնաբանություն «Prada»–ի ղեկավարներ Միուչչա Պրադայից ու նրա ամուսին Պատրիցիո Բերտելլից դեռ չի հնչել։ Ընկերության մամլո խոսնակի փոխանցմամբ՝ քննության ընթացքի մասին նրանց ոչինչ հայտնի չէ։ Միլանի դատախազությունը նույնպես հրաժարվել է մեկնաբանություններից։ Ավելի վաղ նորաձևության տունն ավարտել է հարկային տվյալների բացահայտումը և պլանավորել արտերկրից Իտալիա վերադարձնել բոլոր ակտիվները։ Հիմնականում ընկերությունն իր բոլոր ակտիվները պահում էր ցածր հարկադրում ունեցող երկրներում՝ Նիդեռլանդներում, Լյուքսեմբուրգում։ Իտալական «Corriere della Sera» թերթի տվյալներով՝ Պրադան և Բերտելլին վճարել են 420 մլն եվրո Իտալիայի հարկային ծառայությանը, որպեսզի կարգավորեն ընկերության գործերը։ Ինչպես նշում է թերթը, չնայած դրան՝ գործի քննությունը չի կասեցվել։