Ահռելի հրդեհը Չինաստանում ոչնչացրել է հին տիբեթական Լուսնի լույսի քաղաքը
10 ժամ տևած ահռելի հրդեհը ոչնչացրել է տիբեթական Դուկեցզոն հին քաղաքը Չինաստանի հարավ–արևելքում։ newsru.com–ի փոխանցմամբ՝ քաղաքն ավելի քան 1300 տարի եղել է տեսարժան վայր զբոսաշրջության համար։ Նախնական տվյալներով՝ կրակը բռնկվել է հյուրերի համար նախատեսված տներից մեկում։ Հրդեհն արագ տարածվել է մյուս շինությունների վրա։ Տներում հնարավոր զոհերի մասին տեղեկություններ չկան։ Քաղաքի հին հատվածը հայտնի է հին տիբեթական ճարտարապետության կոթողներով։ Քաղաքում, որը զբաղեցնում է 1.6 քառ. կմ տարածք, 1084 շինություն կա։ Հնուց շինարարներն օգտագործել են սպիտակ կավ տների արտաքին հարդարանքի համար, ինչի շնորհիվ քաղաքը գիշերը հեռվից «արծաթափայլ» արտացոլանք էր ստանում։ Դրա համար էլ այն ստացել է Լուսնի լույսի քաղաք անվանումը։