Տիգրան Սարգսյանի «Հայկական աշխարհ» մոդելի շրջանակներում փակվեցին բազում բիզնեսներ և աշխատատեղեր։ 300 հազար մարդ լքեց Հայաստանը վերջին տարիների ընթացքում։ Փոխարենը բացվեցին մի քանի տասնյակ աշխատատեղեր լրատվական դաշտում ու սոցիալական ցանցերում՝ Ֆեյսբուքահայաստանում։
Մարդ կա առավոտյան արթնանում, ատամները մաքրում, թրաշվում, հաց ուտում ու գնում է ֆեյսբուք։
«Ֆեյսբուքում եմ աշխատում» ձևակերպումն այսօր լայն տարածում է ստացել իշխանամերձ ջահելության մոտ։
«Որքան ֆեյք ունես, այնքան մարդ ես» տարբերակով սոցիալական ցանցերում զվռնողների վրա դրված է այս կամ այն պաշտոնյայի, կամ էլ՝ իշխանական հաճախորդի արտաբերած ախմախությունները «լայքելն» ու «շեյր» անելը։
«Լայքեմ լայքածդ» կոչը և «Թող քո լայքն իմ ստատուսի տակ ղսմաթով լինի ու հազար լայք բերի» մաղթանքն իշխանական քարոզչամեքենայի համար «պտուտակների» դեր կատարողների ամենասիրածներից են։
Իշխանության ֆեյսբուքահպատակների մեջ կան նաև «ստատուսներ» գրողներ։ Նրանց գրառումները «մոմենտալնի» տեղ են գտնում «ազատ, անկախ և միացյալ» կայքերում։
Ի դեպ, «ստատուսի» վրա են նստած կառավարության գրեթե բոլոր անդամները։ Նրանք էլ են հանդես գալիս իրենց անունից ու նաև որպես «ֆեյք»։ Իրենց անունից փորձում են գրել «լրջի» մեջ, իսկ «ֆեյքերի» միջոցով՝ ջրիկանում են։
Երկրի խնդիրները թողած «Ֆեյս»–ում թրև եկող նախարարներից ոմանք հաճելին համատեղում են օգտակարի հետ։
Արդարադատության նախարարն, օրինակ, աղջիկ կապելով էր զբաղված։ Հայտնի չէ, թե նա արդյոք կարողացա՞վ ի վերջո հասնել իր նպատակին, թե՞ ոչ։ Բայց դա, մի շարք հանգամանքներ հաշվի առնելով, արդեն էական չէ։ Էականն այն է, որ Հրայր Թովմասյանը փորձել է աղջիկ խոսացնել։ «Գենդերային» շեղում ունեցող և պեդոֆիլ խորհրդական ունեցած վարչապետի թիմակիցների մեջ աղջիկ կապողի առկայությունը հուսադրող է և ողջունելի։ Ինչևէ։
«Ֆեյսում» նաև հատավաճառներ ու լայքավաճառներ կան։ Ցուկերբերգը հազիվ թե այդ ամենից տեղյակ լինի, բայց ասենք, թող իմանա, որ իր քթի տակ գեբելսյան քարոզչամեքենան «մուտիտների» տարածման արտադրամաս է բացել. մեկը «ստատուս» է փսխում, մյուսները տարածում են, իսկ էն մյուսներն էլ՝ տարածածի վրա մի ամբողջ «տեսություն» հնարում ու էլի տարածում։
Մի խոսքով, Հայաստանում ոչ միայն ընտրությունները, ապրանքանիշերն ու հեղափոխությունն են կեղծում, այլ նաև ֆեյսբուքյան իրականությունը։
«Ասա ում ես լայքում, կասեմ, թե հատին շքամ ես ստանում» ասացվածքով էլ եկեք ավարտենք մեր ֆեյս–դիտարկումները։
Ֆեյս–կոնտրոլ

«7 օրի» ֆեյս–կոնտրոլ