Տնտեսական

13.01.2014 12:53


Կառավարությունը հուշանվերների վրա 5.7 մլն դրամ է ծախսել

Կառավարությունը հուշանվերների վրա 5.7 մլն դրամ է ծախսել

Տարեվերջյան հուշանվերների համար ՀՀ Կառավարության աշխատակազմը պետական բյուջեից միայն անցյալ տարվա նոյեմբերին 5.7 մլն դրամ է ծախսել: Սրանք պաշտոնական տվյալներ են, որ հրապարակվել են ՀՀ Կառավարության պաշտոնական կայքում: Այս մասին տեղեկանում ենք «pastinfo.am»–ից։

Մեկ անձից կատարած գնումների հրապարակումներից պարզ է դառնում, որ, օրինակ, միայն 2013թ. նոյեմբերի 13-ին կառավարության աշխատակազմը 993 600 դրամի պայմանագիր է կնքել «Ագուլիս Մեկ» ՍՊԸ-ի հետ: Այս ընկերությունն, ի դեպ, կոնյակի ֆիրմային խանութ է, որտեղից նույն ամսվա ընթացքում, 3 օրվա պարբերականությամբ, կառավարությունը ևս 3 անգամ գնումներ է կատարել` նոյեմբերի 15-ին` 441 600 դրամի, նոյեմբերի 18-ին` 159 000, նոյեմբերի 21-ին` 993 600 դրամի կոնյակ գնելով: Բացի վերոհիշյալ «Ագուլիս Մեկ»-ից, կառավարությունը նոյեմբերի 15-ին ևս 392 000 դրամի կոնյակ է գնել նաև «Գրեյթ Սակրա» ՍՊԸ-ից, որն ի դեպ, «Գրեյթ Վելլի» ընկերության ֆիրմային խանութն է: Դրանից 3 օր անց կառավարությունը ևս 528 000 դրամի հուշանվեր-խմիչք է ձեռք բերել նաև տեղական մեկ այլ արտադրող «Գրեյպ Արմաս» ՍՊԸ-ից: այս ընկերությունը նույնպես գինի- կոնյակ արտադրող տեղական ընկերություն է, որն իր գործունեության 1-2 տարվա ընթացքում արդեն մի քանի անգամ Կառավարության կողմից արժանացել է տարբեր արտոնությունների և կառավարության ղեկավարի այցելությունների: Ինչևէ, միայն 2013-ի նոյեմբերին կառավարության գնած հուշանվեր- խմիչքների արժեքը, ըստ այս հրապարակումների, փաստորեն գերազանցում է 3 ու կես միլիոն դրամը: Իսկ թե ու՞մ համար են նախատեսված եղել կոնյակի տեսքով այս հուշանվերները և ի՞նչ արժեք են դրանք ունեցել, կառավարությունը չի հրապարակում: Բայց «հուշանվերներ» անվան տակ կառավարության աշխատակազմի կատարած ծախսերն այսքանով չեն սահմանափակվում:

Մանրամասները՝ pastinfo.am–ում։

Այս խորագրի վերջին նյութերը