Լրահոս

13.01.2014 13:00


Վարդան Պետրոսյանի գործով դատական նիստերն այսուհետ դռնփակ կանցնեն

Վարդան Պետրոսյանի գործով դատական նիստերն այսուհետ դռնփակ կանցնեն

Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Յու. Բաղդասարյանն այսօր մերժել է նախորդ դատական նիստում Վարդան Պետրոսյանի փաստաբանի ներկայացրած բացարկի միջնորդությունը: Հիշեցնենք, Վարդան Պետրոսյանի փաստաբանը դատական նախորդ նիստում դատավոր Յու. Բաղդասարյանին բացարկ էր հայտնել, քանի որ փաստեր ունի վերջինիս և գործը վարող քննիչի միջև որոշակի պայմանավորվածությունների վերաբերյալ: Ընդ որում, ինչպես «Փաստինֆո»-ին հայտնեց փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը, դատավորը դա արել է առանց որևէ պատճառաբանության: «Դատավորը հրապարակեց միայն դատական ակտի եզրափակիչ մասը, բայց չնշեց միջնորդությունը մերժելու պատճառաբանությունները»,-նշեց փաստաբանը: Մերժելով փաստաբանի միջնորդությունը` դատավորը բավարարել է այսօր նիստի ընթացքում դատախազի ներկայացրած միջնորդությունը` նիստը դռնփակ անցկացնելու մասին: Ի դեպ, այս միջնորդությունը բավարարելու պատճառաբանությունը, ըստ Նիկոլայ Բաղդասարյանի, դատավորը նույնպես չի նշել:

«Առանց որեւէ պատճառաբանության`դատավորը բավարարեց դատախազի միջնորդությունը, եւ նիստերն այսուհետ կանցկացվեն դռնփակ»,- ասաց փաստաբանը: Փոխարենը, փաստաբանն այս դատավարությունը դռնփակ դարձնելու իր պատճառաբանությունն է բերում: Այն է` «դատարանը դռնփակ է դարձրել նիստը, որպեսզի թաքցնի այն հանգամանքը, որ Վարդան Պետրոսյանը ձերբակալվել է անօրինական կերպով»:

Մանրամասները՝ pastinfo.am–ում։

Այս խորագրի վերջին նյութերը