Ըստ քաղաքացի Ա. Շ.-ի` օպերլիազորն իրեն սպառնացել է
Հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազությունում ՀՀ ՔՕ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` Ա. Շ.-ի կողմից խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով Ա. Ղ.-ի առանձնապես խոշոր չափերի 30.000 ԱՄՆ դոլար գումարը հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: Նախաքննությմբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Արաբկիրի քննչական բաժնում Ա. Շ.-ն ցուցմունք է տվել այն մասին, որ Ա. Ղ.-ից` վերը նշված գումարը վերցրել է 5 տոկոս տոկոսադրույքով, որի դիմաց մինչև 2012թ. ապրիլ ամսիսը վճարել է ամսական 1500 ԱՄՆ դոլար: Նախաքննությամբ պարզվել է, որ այդ հանգամանքի մասին նախկինում չի հայտնել, քանի որ Ա. Ղ.-ի որդին (ՀՀ ոստիկանության բաժանմունքի օպերլիազոր), գոտկատեղին եղած ատրճանակով, 2012թ. ամռանը ընկերոջ հետ այցելել է իրենց տուն և կնոջ, մոր, մանկահասակ հաշմանդամ երեխայի ներկայությամբ ագրեսիվ վարքագիծ դրսևորելով` հիշյալ գումարը չվերադարձնելու դեպքում իրեն սպառնալիքներ է տվել: Նախաքննությունը շարունակվում է:
Ըստ քաղաքացի Ա. Շ.-ի` օպերլիազորն իրեն սպառնացել է
Հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազությունում ՀՀ ՔՕ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` Ա. Շ.-ի կողմից խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով Ա. Ղ.-ի առանձնապես խոշոր չափերի 30.000 ԱՄՆ դոլար գումարը հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:
Նախաքննությմբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Արաբկիրի քննչական բաժնում Ա. Շ.-ն ցուցմունք է տվել այն մասին, որ Ա. Ղ.-ից` վերը նշված գումարը վերցրել է 5 տոկոս տոկոսադրույքով, որի դիմաց մինչև 2012թ. ապրիլ ամսիսը վճարել է ամսական 1500 ԱՄՆ դոլար:
Նախաքննությամբ պարզվել է, որ այդ հանգամանքի մասին նախկինում չի հայտնել, քանի որ Ա. Ղ.-ի որդին (ՀՀ ոստիկանության բաժանմունքի օպերլիազոր), գոտկատեղին եղած ատրճանակով, 2012թ. ամռանը ընկերոջ հետ այցելել է իրենց տուն և կնոջ, մոր, մանկահասակ հաշմանդամ երեխայի ներկայությամբ ագրեսիվ վարքագիծ դրսևորելով` հիշյալ գումարը չվերադարձնելու դեպքում իրեն սպառնալիքներ է տվել:
Նախաքննությունը շարունակվում է: