Աշխարհ

13.01.2014 13:33


ԱՄՆ պետքարտուղարը Լավրովին երկու մեծ կարտոֆիլ է նվիրել (լուսանկարներ, տեսանյութ)

ԱՄՆ պետքարտուղարը Լավրովին երկու մեծ կարտոֆիլ է նվիրել (լուսանկարներ, տեսանյութ)

Փարիզում մեկնարկել են ԱՄՆ–ի և ՌԴ–ի արտաքին գերատեսչությունների ղեկավարների բանակցությունները։ Սերգեյ Լավրովի ու Ջոն Քերիի հանդիպումն ամերիկյան դեսպանի նստավայրում է տեղի ունենում։ «ИТАР-ТАСС»–ի փոխանցմամբ՝ հանդիպման մեկնարկին նախարարներն իրար ձեռք են սեղմել, ժպտացել, լուսանկարվել, ինչից հետո լրագրողներին խնդրել են հեռանալ։ Քիչ անց, սակայն, ԶԼՄ–ի ներկայացուցիչներին անսպասելիորեն կրկին հրավիրել են՝ լուսաբանելու հանդիպումը։

«Մենք նախարար Լավրովի հետ մի քանի շաբաթ առաջ ծրագրել էինք քննարկել Սիրիայի թեման»,–ասել է Քերին՝ ավելացնելով, որ այդ հեռախոսազրույցի ժամանակ կատակով անդրադարձել են նաև Այդահո նահանգի ամերիկյան կարտոֆիլներին։

«Այսօր ես բերել եմ այդ կարտոֆիլը»,–ասել է Քերին։

Այնուհետև նա մեծ սպիտակ տուփից հանել է 2 կարտոֆիլ և դրանք նվիրել Լավրովին, ինչը երկու կողմերի պատվիրակների ծիծաղն է առաջացրել։

ԱՄՆ պետքարտուղարի յուրօրինակ նվերներն ավելի շատ նման են եղել քաղցրաբլիթների։

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը