«Սինջար եզդիների ազգային միավորում». «Կատարվել է մի բան, որը, բացի սրբապղծություն որակելուց, դժվար է այլ բան որակել»
Ինչպես այսօր տեղեկացանք, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մյասնիկյան համայնքի եզդիական հին գերեզմանատունը քանդվել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Գրիգորյանի մերձավոր բարեկամ Սերյոժա Գրիգորյանի թեթև ձեռքով: Գերեզմանատունը քանդվել է, որպեսզի այդ տարածքում գինու գործարանի համար անհրաժեշտ այգի կառուցվի: Եթե այս տեղեկատվությունը վերաբերվեր Արդբեջանի Հանրապետությանը, ապա մեզ համար դա հասկանալի կլիներ, և զարմանքն ու բարկությունն այդքան մեծ չէր լինի: Եզդիների հին գերեզմանատան հետ կատարվել է մի բան, որը, բացի սրբապղծություն որակելուց, դժվար է այլ բան որակել, քանզի ուրիշի հանգուցյալների հիշատակը չհարգողը չի կարող սեփական հանգուցյալներին հարգել: Գործարար Սերյոժա Գրիգորյանն իր այս քայլով վիրավորում է մի ողջ ժողովրդի և խաղում Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակության հետ: Տարիներ առաջ մենք ականատես եղանք, թե ինչպես է Ադրբեջանի պետական քաղաքականության արդյունքում քանդվում Նախիջևանի հին հայկական գերեզմանատունը, որը և՛ սրբություն էր մեզ համար, և՛ մշակութային արժեք ամբողջ աշխարհի համար։ Սերյոժա Գրիգորյանի արածը հանցագործություն կլինի համարել՝ ՀՀ պետական քաղաքականություն, սակայն այն, որ մի գործարար իր կատարած քայլով վնասում է մի ամբողջ պետության հեղինակություն և վիրավորում այդ պետության հազարավոր քաղաքացիների, կարծում ենք, հերքելն անիմաստ է: Այս կապակցությամբ անհապաղ հրավիրում ենք ՀՀ պետական պատկան մարմինների ուշադրությունը կատարված հանցագործության վրա և պահանջում ենք, որպեսզի տվյալ անձը վերականգնի եզդի ազգին հասցված վնասը, ինչպես նաև պատասխանատվություն կրի օրենքի առաջ սրբապիղծ գործունեության համար:Լիահույս ենք, որ Հայաստանի Հանրապետությունը թույլ չի տալու նման մարդկանց՝ արատավորելու երկրի համբավը: «Սինջար եզդիների ազգային միավորումը» հետամուտ է լինելու այս խնդրին, ինչպես նաև մեր ներկայացուցիչները կլինեն նշված համայնքում և կարձանագրեն տեղի ունեցածը: