Լրահոս

13.01.2014 15:59


25 օր առաջ բանակ զորակոչված զինվորին ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են հոսպիտալ

25 օր առաջ բանակ զորակոչված զինվորին ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են հոսպիտալ

Այսօր՝ հունվարի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել ԼՂՀ Քարվաճառի տարածքում գտնվող Չոփռլուի զորամասում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը գիշերը ժամը 03:30-ի սահմաններում նշված զորամասից ծայրահեղ ծանր վիճակով, գրեթե անգիտակից, Երևանի Մուրացան փողոցի վրա գտնվող զինվորական հոսպիտալ է տեղափոխվել Երևանի բնակիչ, 18-ամյա Մհեր Խլղաթյանը:

Հոսպիտալի մոտ հավաքված Մհերի մտերիմներն ու ընկերները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում հայտնում են, որ նա զորամասում դաժան ծեծի է ենթարկվել, և մարմնի վրա կան բազմաթիվ հետքեր: Զորամասում, իմանալով, որ տղայի վիճակը դառնում է օրհասական, համաձայնվում են նրան տեղափոխել Երևան: Մհերը բանակ էր զորակոչվել 1 շաբաթ առաջ՝ Կենտրոնի զիմկոմիսարիատի կողմից: Թե ինչն է եղել զինվորին նման վերաբերմունքի արժանացնելու պատճառը, հոսպիտալում գտնվող սպաները հրաժարվում են պատասխանել:

Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ մինչև Երևան տեղափոխելը զինվորը մի քանի օր ունեցել է թոքերի լուրջ խնդիր և զորամասի բուժկետում նրա նկատմամբ բռնություն են կիրառել բժիշկն ու բուժակները, որոնցից ավելի ագրեսիվ պահվածք են դրսևորել ոմն Արմանը և Նարեկը:

Մանրամասները՝ shamshyan.com–ում։

Այս խորագրի վերջին նյութերը