«Քոչարյանը խոսեց, իշխանությունները ներվայնացան և իրենց դհոլներին գործի դրեցին»
Քոչարյանը խոսեց, իշխանությունները ներվայնացան և իրենց դհոլներին գործի դրեցին:
Իր այսօրվա հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը մի շարք բացահայտումներ արեց, որոնք ուղղակի տրաքացրեցին իշխանությունների գեբելսյան քարոզչամեքենայի կողմից փչած փուչիկը: 1. Ոչ թե կուտակային համակարգի ծրագիրն է մշակվել Քոչարյանի օրոք, այլ քննարկման էր դրվել համակարգի հնարավոր ներդրումը: Եւ այդ տարիներին նույնպես այս ծրագրի ջատագովն է եղել Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը: 2. “Հայռուսգազարդ”-ի հետ կապված շատ լուրջ բացահայտում եղավ. Նույնիսկ ընդամենը 20% բաժնեմաս ունենալու պարագայում Հայաստանն էր գործադիր տնօրենի պաշտոնում նշանակում այն մարդուն, ում ճիշտ էր համարում: 3. Իշխանությունները իրենց ԶԼՄ-ների միջոցով շարունակում են այն միֆը տարածել, թե ռուսները “բոբո” են և իրենց հնարավոր չէր բանակցել: Իսկ իրականում Քոչարյանի նախագահության տարիներին ռուսների հետ այնպիսի հարաբերություններ էին հաստատվել, որ իրենք օգնեցին իշխանություններին գազաֆիկացնել Հայաստանը և բացի դա նաև միլլիոնավոր դոլլարների ներդրումներ արեցին: Քոչարյանն այլ հարցերի նույնպես անդրադարձավ և, ինչպես նշել է Ռուբիկ Հակոբյանը, փաստացի պաշտպանեց ոչ իշխանական 4 ուժերի տեսակետը գազային պայմանագրի և կուտակային համակարգի հարցերով: Պարզ էր, որ այս հարցազրույցն այս իշխանություններին շատ լուրջ անհանգստություն էր պատճառելու և նրանք օգտագործելու էին իրենց գրեթե ողջ գործիքակազմը` Քոչարյանին պատասխանելու համար: Բայց իշխանություններին ի պաշտպանություն խոսեց արդեն հայտնի և բացահայտված դհլ 1in.am-ը: Խոսեց նաև Բազեի կարմիր շորտիկների գծով պատասխանատու Կարեն Ավագյանը: Սակայն երկու դեպքում էլ պատասխանները անբովանդակային էին ինչպես որ այս իշխանությունների ամբողջ քաղաքականությունը: Քոչարյանի հնարավոր հետագա ակտիվացումը միայն ավելի շատ կներկայացնի իշխանույթուններին, և հնարավոր է, որ ներվայնությունից անհեռատես քայլեր անեն:
«Քոչարյանը խոսեց, իշխանությունները ներվայնացան և իրենց դհոլներին գործի դրեցին»
Քոչարյանը խոսեց, իշխանությունները ներվայնացան և իրենց դհոլներին գործի դրեցին:
Իր այսօրվա հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը մի շարք բացահայտումներ արեց, որոնք ուղղակի տրաքացրեցին իշխանությունների գեբելսյան քարոզչամեքենայի կողմից փչած փուչիկը:
1. Ոչ թե կուտակային համակարգի ծրագիրն է մշակվել Քոչարյանի օրոք, այլ քննարկման էր դրվել համակարգի հնարավոր ներդրումը: Եւ այդ տարիներին նույնպես այս ծրագրի ջատագովն է եղել Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը:
2. “Հայռուսգազարդ”-ի հետ կապված շատ լուրջ բացահայտում եղավ. Նույնիսկ ընդամենը 20% բաժնեմաս ունենալու պարագայում Հայաստանն էր գործադիր տնօրենի պաշտոնում նշանակում այն մարդուն, ում ճիշտ էր համարում:
3. Իշխանությունները իրենց ԶԼՄ-ների միջոցով շարունակում են այն միֆը տարածել, թե ռուսները “բոբո” են և իրենց հնարավոր չէր բանակցել: Իսկ իրականում Քոչարյանի նախագահության տարիներին ռուսների հետ այնպիսի հարաբերություններ էին հաստատվել, որ իրենք օգնեցին իշխանություններին գազաֆիկացնել Հայաստանը և բացի դա նաև միլլիոնավոր դոլլարների ներդրումներ արեցին:
Քոչարյանն այլ հարցերի նույնպես անդրադարձավ և, ինչպես նշել է Ռուբիկ Հակոբյանը, փաստացի պաշտպանեց ոչ իշխանական 4 ուժերի տեսակետը գազային պայմանագրի և կուտակային համակարգի հարցերով:
Պարզ էր, որ այս հարցազրույցն այս իշխանություններին շատ լուրջ անհանգստություն էր պատճառելու և նրանք օգտագործելու էին իրենց գրեթե ողջ գործիքակազմը` Քոչարյանին պատասխանելու համար: Բայց իշխանություններին ի պաշտպանություն խոսեց արդեն հայտնի և բացահայտված դհլ 1in.am-ը: Խոսեց նաև Բազեի կարմիր շորտիկների գծով պատասխանատու Կարեն Ավագյանը: Սակայն երկու դեպքում էլ պատասխանները անբովանդակային էին ինչպես որ այս իշխանությունների ամբողջ քաղաքականությունը: Քոչարյանի հնարավոր հետագա ակտիվացումը միայն ավելի շատ կներկայացնի իշխանույթուններին, և հնարավոր է, որ ներվայնությունից անհեռատես քայլեր անեն:
Արմեն Միքայելյանի ֆեյսբուքյան էջից