Վրաստանի Կառավարությունը հաստատել է նախագծերի ցուցակը
Վրաստանի կառավարությունը հաստատել է 2014թ.-ին հատուկ ֆոնդից ֆինանսավորվող այն նածագծերի ցանկը, որոնք նախատեսված են իրականացվել շրջաններում: Շրջանային զարգացման նախարարությունից ստացված տեղեկության համաձայն` այս տարի շրջաններում ենթակառույցների նախագծերի իրականացման համար բյուջեից հանվել է 180 միլիոն լարիից ավելի: « Տվյալ փուլում արդեն հաստատվել է 430 նախագիծ 135 միլիոն լարի ընդհանուր արժողությամբ: Այդ կերպ շուտով քաղաքապետարանները կսկսեն պլանավորված նախագծերի իրագործումը», -հունվարի 13-ին հայտարարել է Վրաստանի շրջանային զարգացման նախարարը:
Այս տարի շրջանային զարգացման նախարարությունը որպես շրջանային զարգացման առաջնային ուղղություններ ընտրել է. Ճանապարհաշինությունը, ջրագծերն ու ոռոգման համակարգերը, գյուղահրապարակների կառուցումը, մանկապարտեզների վերանորոգումը: Ինչպես նաև բյուջեից հանված միջոցների որոշ մասը կտրամադրվի այն նախագծերի ֆինանսավորմանը, որոնք ներկայացված են գյուղական համայնքների և տեղական ընկերակցությունների կողմից:
Ընթերցողին ենք առաջարկում շրջանային զարգացման նախարարության կողմից ներկայացրած տվյալներն ըստ շրջանների նախագծերի և դրանց իրագործման համար առանձնացված միջոցների մասին:

Կախեթի
17, 549, 065, լարի
85 նախագիծ
Քարթլի
15, 660,072, լարի
49 նախագիծ
Մցխեթա-Մթիանեթի
10, 238, 971 լարի
40 նախագիծ
Շինդա Քարթլի (ներքին Քարթլի)
12, 662,862, լարի
19 նախագիծ
Սամցխե-Ջավախք
11, 570,015 լարի
25 նախագիծ
Իմերեթի
31, 133, 875 լարի
114 նախագիծ
Ռաչա Լեչխումի- Ներքին Սվանեթի
4,548,315, լարի
31 նախագիծ
Մեգրելիա-Վերին Սվանեթի
19, 941, 389 լարի
39 նախագիծ
Գուրիա
8, 490, 627, լարի
28 նախագիծ
http://armenian-community.ge/News/310?lang=arm