Լրահոս

14.01.2014 09:50


Մեքենա կայանելը՝ լուրջ խնդիր

Մեքենա կայանելը՝ լուրջ խնդիր

«Վարորդները շարունակում են մնալ անորոշության մեջ: Ձյան տեսքով տեղումների պատճառով մայրաքաղաքում փակվել և անտեսանելի են դարձել վճարովի ավտոկայանատեղերի կարմիր գծանշանները: Այդպիսով, վարորդները մեքենան կայանելուց առաջ հնարավորություն չեն ունենում հասկանալ` տվյալ վայրում մեքենա կայանելը վճարովի՞ է, թե՞ անվճար»,–գրում է «Չորրորդ իշխանությունը»։
Թերթի հետ զրույցում բազմաթիվ վարորդներ դժգոհություն հայտնեցին, որ բացի նրանից, որ գծանշաններից ձյունը չի մաքրվում, բազմաթիվ փողոցների լայն հատվածներ պատված են սառույցով, որը ևս որևէ մեկը չի մաքրում:
«Այսպիսով, ստացվում է, որ փողոցների մի հատվածը վճարովի ավտոկայանատեղեր են, իսկ մյուս մասը պատված է սառույցով, ինչի պատճառով վարորդները մեքենա կայանելու համար շատ ժամանակ են ծախսում, մինչև որ կայանատեղ են գտնում»։

Մանրմասները՝ թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը