Լրահոս

14.01.2014 12:26


Յուրի Վարդանյանի որդու գործի նախաքննությունը կավարտվի մինչև հունվարի վերջ

Յուրի Վարդանյանի որդու գործի նախաքննությունը կավարտվի մինչև հունվարի վերջ

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի որդու` Դավիթ Վարդանյանի փաստաբան Վահան Հայրապետյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ մինչև այս ամսվա վերջը գործի նախաքննությունը կավարտվի և կուղարկվի դատարան:

Փաստաբանը հրաժարվեց որևէ գնահատական տալ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության վարած նախաքննության ընթացքին` չմեկնաբանելով նաև նախարարական ընտանիքի դիրքորոշումը՝ իրենց որդու նկատմամբ հարուցված քրեական գործի և դրա ընթացքի վերաբերյալ:

Հիշեցնենք՝ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի որդին` Դավիթ Վարդանյանը, մեղադրվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար: Ոստիկանությունը նրա մոտ 98 գրամ հաշիշ տեսակի թմրանյութ էր հայտնաբերել:

Մանրամասները՝ pastinfo.am–ում։

Այս խորագրի վերջին նյութերը