Լրահոս

14.01.2014 12:37


«Քաղաքապետարանն իր ցուցադրական քաղաքականությամբ ի զորու չէ...»

«Քաղաքապետարանն իր ցուցադրական քաղաքականությամբ ի զորու չէ...»

Այսօրվա առատ ձյունն ապացուցեց, որ մեր քաղաքապետարանն իր ցուցադրական քաղաքականությամբ ի զորու չէ կազմակերպել ձյան մաքրման աշխատանքները։ Փաստորեն, ամեն տեղ բարձրաձայնվում է մաքրման մասին, մի քանի ցուցադրական բաներ են արվում, իսկ իրականում Երևանը թաղված է ձյան մեջ, ամենուրեք ԱՊՊԱ-ների շքերթ է, տրանսպորտային խնդիրներ, մաքսիմալ անհարմարությաններ: Մի քանի բուռ աղ և մի քանի կադր երեկոյան իշխանական TV-երով։ Տպավորություն է, որ մեր քաղաքը 19-րդ դարի Երևանն է, որտեղ սպասում էին իրական ձնհալին, և այդ ամենը պայմանավորում էին եղանակով, այլ ոչ թե տեխնիկայով և մաքրման աշխատանքներով:

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը