Ժիրինովսկին պահանջում է Ամանորին չցուցադրել «Ճակատագրի հեգնանքը» ֆիլմը
Ռուսաստանի լիբերալ–ժողովրդավարական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին պահանջում է ամանորյա եթերից հեռացնել «Ճակատագրի հեգնանքը կամ բաղնիքդ անուշ» ֆիլմը։ Քաղաքական գործչի համոզմամբ՝ այդ ֆիլմն իրատեսական չէ, և խրախուսում է հարբեցողությունը։ «ИТАР-ТАСС»–ի փոխանցմամբ՝ այդ մասին Ժիրինովսկին հայտարարել է հունվարի 14–ին՝ Պետդումայի նիստի ժամանակ։
«Բոլոր ֆիլմերում բոլորը ծխում են և խմում։ Հատկապես Նոր տարվա շրջանում։ Ի՞նչ է «Ճակատագրի հեգնանքը», որտե՞ղ եք տեսել, որ հարբեն և թռչեն այլ քաղաք։ Ի՞նչ հիմարություն են հորինել։ Դա մեր մշակույթի՛ հեգնանքն է»,–հայտարարել է նա։

7or.am