Վրաստանի դեսպանի հետ քննարկվել է Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հարցը
Հունվարի 13-ին Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը: Քննարկվել է Մաքսային Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության և այս ենթատեքստում` Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև հետագա համագործակցությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստանի Հանրապետության և Վրաստանի Հանրապետության երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր, մասնավորապես, երկուստեք կարևորվել է Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի անցկացումը, ինչպես նաև առաջիկայում կայանալիք առևտրատնտեսական հարցերով հայ-վրացական համատեղ աշխատանքային խմբի անդրանիկ հանդիպումը:
Վրաստանի դեսպանի հետ քննարկվել է Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հարցը
Հունվարի 13-ին Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը:
Քննարկվել է Մաքսային Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության և այս ենթատեքստում` Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև հետագա համագործակցությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստանի Հանրապետության և Վրաստանի Հանրապետության երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր, մասնավորապես, երկուստեք կարևորվել է Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի անցկացումը, ինչպես նաև առաջիկայում կայանալիք առևտրատնտեսական հարցերով հայ-վրացական համատեղ աշխատանքային խմբի անդրանիկ հանդիպումը: