Մեկնաբանություն

14.01.2014 13:13


Այդքան տարբեր ու այդքան նման

Այդքան տարբեր ու այդքան նման

Այսօր Հայաստանի չափահաս քաղաքացիներից ամեն երկրորդը կուսակցական է։ Ամեն երրորդը քաղաքականության մեջ է։ Ամեն չորրորդը քաղաքագետ է։ Ամեն հինգերորդը քաղաքացիական ակտիվիստ է։ Ամեն վեցերորդը վերլուծաբան է։ Ամեն յոթերորդը՝ փորձագետ։ Ամեն ութերորդը՝ մի խոսքով...

Կուսակցականներից ամեն երկրորդը մի քանի ճամբար է փոխել՝ հաշվի չառնելով դրանց ո՛չ գաղափարական, ո՛չ էլ սկզբունքային տարբերությունները։

Քաղաքականությամբ զբաղվողներից ամեն երրորդն այդ գործին է, որովհետև դրա համար շատ խելք պետք չի։

Քաղաքագետներից ամեն չորրորդը քաղաքագիտությունից գաղափար չունի։

Քաղաքացիական ակտիվիստներից ամեն հինգերորդը չունի մշտական աշխատանք, բայց ունի կայուն եկամուտ։

Վերլուծաբաններից ամեն վեցերորդը սեփական արարքները չի կարողանում վերլուծել և ամեն հաջորդ ասուլիսում հերքում է իր նախորդ ասուլիսի ասածները։

Փորձագետներից ամեն յոթերորդը ո՛չ գիտելիք ունի, ո՛չ փորձ։

Ի՞նչն է նրանց միավորում։ Այս և նման այլ «մասնագետներից» ամեն տասներորդը պնդում է, որ քաղաքականությունը պոռնկություն է...

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը